14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Քաղաքապետը ու մարզպետը արձագանքել են

“Շիրակ կենտրոնից” հայտնում են.

“Շիրակ կենտրոնը” օրեր առաջ “Գյումրու ժամանակավոր կացարանների անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում բնակվող ընտանիքների անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն” հիմնելու հրապարակային առաջարկությամբ էր հանդես եկել: Նույն նպատակով դիմում-կոչ էր հասցեագրել նաև ՀՀ Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, միջազգային բարեսիրական կազմակերպություններին և բարերարներին: Կազմակերպությունն արդեն իսկ ստացել է գրավոր արձագանքներ Գյումրու քաղաքապետից և Շիրակի մարզպետից: Ստորև ներկայացնում ենք պատասխաններն ամբողջությամբ.

“Ի պատասխան Ձեր 2014 թվականի ապրիլի 09-ին Գյումրու քաղաքապետին ուղղված դիմում-կոչի՝ հայտնում ենք, որ Գյումրու քաղաքապետարանը պատրաստակամ է ընդառաջ գնալու Ձեր՝ մեր կարծիքով մարդասիրական կոչին, և իր լիազորությունների ու հնարավորությունների սահմաններում ցուցաբերելու կազմակերպչական, ֆինանսական և գործնական բնույթի աջակցություն՝ Ձեր կողմից մատնանշված առաջարկը իրականացնելու գործում:

Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Ռ. Ասատրյան 15.04.2014թ.” 

“… Գյումրու ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան և սոցիալապես ծանր պայմաններում գտնվող ընտանիքներին անվճար սպասարկման համար բարեգործական կենցաղի տուն հիմնելու վերաբերյալ Ձեր առաջարկությունը կքննարկվի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության դեպքում:

ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ՝ Ս.Պետրոսյան, 18.04.2014 թ. “

“Շիրակ կենտրոն»”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ