14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք ընկերներ ենք, բայց գնում ենք տարբեր ճանապարհներով. Ա. Բաղդասարյան /վիդեո/

ՕԵԿ-ը դուրս է եկել կոալիցիայից և  կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանն էլ հրաժարվում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից մի քանի պատճառներով: Այսօր իր հրաժարականի մասին հայտարարելուց հետո Բաղդասարյանը ներկայացրեց նաև այդ պատճառները: Բաղդասարյանի գնահատմամբ՝ ՀՀ Նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արված հայտարարությունը, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի հակասահմանադրականության վերաբերյալ սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, կառավարության հրաժարականը, նոր վարչապետի նշանակումը Հայաստանում ստեղծել է նոր քաղաքական իրավիճակ, որի դեպքում իրենց գտնում են, որ պետք է դուրս գան կոալիցիայից:

Բաղդասարյանի խոսքով՝ իրենք քաղաքական կոալիցիա են մտել ժողովրդի համար և այսօր էլ կոալիցիայից դուրս են գալիս ժողովրդի համար: ՛՛Ունենք մոտեցումներ ու ծրագրեր, որոնք չենք կարողանում իրականացել: Ինչ որ կարողացել ենք անել, արել ենք ու շնորհակալ ենք մեր գործընկերներին, որոշ բաներ հաջողվել են, որոշները՝ ոչ: Մեր ազդեցությունը որոշումների կայացման վրա սահմանափակ է եղել՛՛,-հայտարարեց նա:

Հարցին, թե վեց տարի էր պետք դա հասկանալու համար, նա պատասխանեց. ՛՛Վեց տարվա ընթացքում փոխվել է չորս ԱԺ նախագահ, երեք անգամ վարչապետ է փոխվում, 36 օրենքի նախագիծ ենք գրել, վեց տարի է՝ չենք կարողանում անցկացնել սուպերմատկետների մասին օրենքը, ի՞նչ է սա նշանակում, չե՞նք քննարկել, իհարկե քննարկել ենք, տասնյակ հայտարարություններ են եղել՛՛:

 ՕԵԿ նախագահը նշեց, որ նախորդ տարի նախագահական ընտրություններին աջակցել են նախագահ Սերժ Սարգսյանին, քանի որ նրա հետ արդեն անցել են  ճանապարհ, մտածել են, որ կկարողանան իրենց մոտեցումները կյանքի կոչել: 

Հարցին՝ չի կարծում, որ Սերժ Սարգսյանը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է իր վերարտադրությունը ապահովելու համար, նա պատասխանեց՝ ոչ: ՛՛Այլ հարց է, որ այդ սահմանադրական փոփոխությունները արվում ենՙ հանրապետական կուսակցության որոշիչ դերը խորհրդարանում ապահովելու համար: Հենց այստեղ է, որ տարաձայնություններ ունենք Սերժ Սարգսյանի հետ: Մենք Սերժ Սարգսյանի հետ ընկերներ ենք, բայց ինչպես կյանքում է լինում, ընկերներն էլ կարող են գնալ տարբեր ճանապարհներով, մենք գնում ենք տարբեր ճանապարհներով՛՛,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

Նա հայտարարեց, որ Իր հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ նորմալ են, ընկերական ու աշխատանքային, ՛՛կյանքում ընկերներ ենք եղել, բայց մեր ճանապարհները բաժանվել են: Իհարկե, քննադատելու եմ նրա այն քայլերը, որոնք կգտնենք, որ սխալ են: Միաժամանակ որոշ հարցերում ու օրենքներում գուցե սատարենք  դա նորմալ է՛՛:

 Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելուն, ապա Բաղդասարյանը նկատեց.  ՛՛Եթե պահանջեմ նրա հրաժարականը, դա կլինի ոչ բարոյական քայլ, որովհետև նրա հետ աշխատել ենք վեց տարի, ավելին, ինքն է հայտարարել իր ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին՛՛:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ