14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Միգրացիոն օրենքը ձեւական է եւ սելեկցիոն

 Ռուսաստանի մարտավարական քայլերը փոխվում են, սակայն նրա վարած քաղաքականությունը՝ ոչ:  Նման տեսակետ հայտնեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

“Մենք իրենց քաղաքականությանը նպաստում ենք մեր “չքաղաքականությամբ”: Ամեն անգամ, երբ հասարակությունը հիասթափվում է երկրից, մի նոր արտագաղթի ալիք է առաջանում”,- խոսելով Ռուսաստանի հեշտացված կարգով քաղաքացիության տրամադրման նոր օրենքի մասին ասաց նա:

Հրապակախոսի կարծիքով, այդ օրենքի մեջ բոլոր կետերը ձեւական են, ամեն ինչ արված է, որ այն նպաստի Ռուսաստանի բնակչության զարգացմանը: “Մեզ Ռուսաստանն անհրաժեշտ է ժամանակավոր, բայց նրանք ամեն ինչ անում են, որ դա դառնա մշտական, մարդիկ այնտեղ մշտական բնակություն հաստատեն”,-ասաց նա:

Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանի կարծիքով էլ, այդ օրենքը սելեկցիոն բնույթ ունի:

“Ռուսաստանի ժողովրդագրական, տնտեսական զարգացումներն այնպիսին են, որ առանց միգրացիոն հոսքերի, երկիրը չի կարող կայուն տնտեսական զարգացում ունենալ: Դրանից էլ ռուսական միգրացիոն քաղաքականությունը շարունակ մի ծայրահեղությունից մի ուրիշ ծայրահեղություն է գնում, եւ մենք վերջերս ականատես ենք լինում հերթական քայլերին”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ