03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Սահմանադրական բարեփոխումների ծրագիրը նման է՝ երակից արյուն բաց թողնելուն

Այսօր ՞Մեդիա կենտրոնում՞ կայացավ փորձագիտական քննարկում ՝ Սահմանադրական բարեփոխումների և պետական կառավարման ձևերի շուրջ:

Քննարկման մասնակից Սահմանադրական իրավունքի մասնագետ Արմեն Մազմանյանը խոսելով Սահմանադրական բարեփոխումների ժամանակահատվածի մասին այն բաժանեց փուլերի:

“Կարելի է ասել , որ առաջին երկու փուլերում նոր սահմանադրության մշակումը Հայաստանում ավելի վառ էր քան այսօր:Խոսքը 1995 թվականին ընդունված Սահմանադրության մասին է, որը պատասխանում էր մի քանի հարցերի և ծածկում մի քանի հարցերից ծագած խնդիրները”,-նկատեց Մազմանյանը:

Խոսելով Սահմանադրական ներկա բարեփոխումների ծրագրի մասին մասնագետը նշեց, որ կան  լուրջ վտանգներ կառավարման ձևի փոփոխության առկա հայեցակարգում:

“Եթե կա կամք բարեփոխումները հնարավոր է իրականացնել նաև առանց սահմանադրական փոփոխությունների”,-ասաց քննարկման մյուս բանախոսը՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը:Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը  ասաց, որ վաղ շրջանում բժշկության մեջ ընդունված էր առանց հիվանդին ախտորոշելու երակից արյուն բաց թողնելը: Այսօր առաջարկվող Սահմանադրական բարեփոխումները նա նմանեցրեց հենց այդ երևույթին:

“Այս պահին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը այնքան ակտուալ չէ, որքան դա կար 2005թ.-ին”,-տեսակետ հայտնեց քաղաքագետ  Ալեքսանդր Մարկարովը:

“Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում գերակշռում է “հաղթողը վերցնում է ամեն ինչ” սկզբունքը”,-եզրափակեց Արմեն Մազմանյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ