08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 24, 2014

Այսօր Անուշ Գրիգորյանը կմենամարտի բռնցքամարտի աշխարհի առաջնության եզրափակչում

Բուլղարիայի մայրաքաղաքում այս օրերին ընթանում է բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: 51կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովայի նկատմամբ եւ դուրս եկել եզրափակիչ : Եզրափակչում հայուհու մրցակիցը կլինի իտալուհի Իռմա Տեստան, ով հաղթանակ է տոնել թուրք Նարիման Իստիկի նկատմամբ: Եզրափակիչ մենամարտը կկայանա այսօր:

Հույս ունենք, որ մեր կոչն արձագանք կստանա. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձը, այն որակել է որպես կոչ, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան որևէ ճնշման տակ  երբևէ քաղաքական հայտարարությունի չի անի և Էրդողանի հայտարարությունն էլ կարգավորման գործընթացի մի մաս է ու բնավ իրավիճակային չէ: «Այս հայտարարությունն իրենից մի կոչ է ներկայացնում: Ինչպես մենք […]

՛՛ԱՄՆ նախագահները միշտ էլ կարողացել են իրենց իմացած բառերով անել հայտարարություններ՛՛/վիդեո/

Քիչ առաջ Սարյանի պուրակից մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Մեկնարկից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին միտված առաջին քայլերն արվել են Հայաստանի անկախացումից հետո, հատկապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությանը՝ Զուրաբյանը նկատեց, որ դա դիվանագիտական քայլ […]

Ցեղասպանություն էր՝ կազմակերպուած ու գործադրուած քու նախահայրերուդ կողմից. Արամ Ա-ն՝ Էրդողանին

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԸ ՊԱՏԱՍԽԱՆԷ ԹՈՒՐՔԻՈՅ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՛՛ՊԱՏԳԱՄԻՆ՛՛ ՛՛Քիչ առաջ կարդացինք Ապրիլ 24-ի առիթով թուրքիոյ վարչապետին ՛՛պատգամը՛՛ ուղղուած հայութեան: Արդարեւ, պատմական դէպքերու չարափոխութիւնը չի կրնար յաղթահարել պատմութեան անհերքելի ճշմարտութիւնը: Ինչ որ տեղի ունեցաւ 1915 թուականին թուրքիոյ մէջ, պատերազմի հետեւանքով պատահած դէպքեր չէին, պարոն վարչապետ, այլ` ցեղասպանութիւն էր հայ ժողովուրդին դէմ բառին իրաւական ու քաղաքական […]

ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեց նաեւ Օբամայի անունից

 Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեց նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Ջոն Քերիի անունից: Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Նա հրաժարվեց նաեւ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը՝ նշելով, որ ինքը դեսպան է  եւ  այլ երկրների ղեկավարների հայտարարությունները չի մեկնաբանում: “ Միգուցե Վաշինգտոնի կողմից մեկնաբանություն լինի, սակայն ես որեւէ մեկնաբանություն […]

Դավիթ Հարությունյանը փոքր-ինչ սխալվել է /վիդեո/

՛՛Եթե ոմանք սա դիտում են որպես փոփոխություն, ցավոք ես, դեռևս չեմ կարողանում այդպիսի գնհատական տալ՛՛,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությունը: Հարությունյանն Էրդողանի քայլը դիտում է զուտ որպես քաղաքական: ՛՛Շատ լավ հասկանում եմ իր կատարած քայլը, որը զուտ քաղաքական դրդապատճառներով է  արված, ընտրված […]

Թուրք գործիչը Էրդողանի հայտարարության մասին. “Ինչո՞ւ այսքան ուշացնելուց հետո վարչապետը ընտրեց 2014-ը”

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ֆարուք Լողօղլունմեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլսանչորսյան ուղերձը, գրում է Ermenihaber.am-ը:  Նա, անդրադառնալով վարչապետի` «Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում» արտահայտությանը ասել է.  «Ցավակցությունը սուրբ հասկացություն է, դրանից պետք չէ ամաչել: Ոչ մի խնդիր չկա: Միայն թե հարց է առաջանում` ինչու այսքան ուշ արվեց […]

Թուրքիայի իշխանությունները շարունակում են կեղծել պատմությունը. Շարմազանով /վիդեո/

՛՛Ողջ հայության և մարդակային առաջադեմ հասարակության խնդիրն է դատապարտել Ցեղասպանությունը, որովհետև այսօր շատ կարևոր է ժխտողականության դեմ պայքարը՛՛,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: ՛՛Տեսնում ենք, որ 99 տարի անց Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքակնությունն ու կեղծել պատմությունը և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ՛՛,-հայտարարեց նա:  […]

Հայաստանի մ.17 հավաքականը պարտվեց Մակեդոնիայի հասակակիցներին

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը այս օրերին մասնակցում է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի մինչեւ 17 տարեկանների հավաքականները: ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ այսօր մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը մրցում էր դաշտի տերերի՝ ՆՀՀ Մակեդոնիայի իրենց հասակակիցների հետ: Հանդիպումն ավարտվել է ՆՀՀ Մակեդոնիայի մինչեւ 17 հավաքականի հաղթանակով 3:0 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի