13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Հույս ունենք, որ մեր կոչն արձագանք կստանա. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձը, այն որակել է որպես կոչ, գրում է Ermenihaber.am-ը:

Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան որևէ ճնշման տակ  երբևէ քաղաքական հայտարարությունի չի անի և Էրդողանի հայտարարությունն էլ կարգավորման գործընթացի մի մաս է ու բնավ իրավիճակային չէ:

«Այս հայտարարությունն իրենից մի կոչ է ներկայացնում: Ինչպես մենք ենք հայերի վիշտը կիսելու մոտեցում որդեգրել, այնպես էլ հույս ունենք, որ նման կերպ կվարվեն բոլոր կողմերը: Դա թույլ կտա վերջ դնել պատմական դեպքերի շուրջ առկա կոնֆլիկտին: Հույս ունենք, որ մեր կոչն արձագանք կստանա»,- Դավութօղլուի խոսքերը մեջբերում է թուրքական «Ջիհան» լրատական գործակալությունը:

Դավութօղլուն նշել է նաև, որ  հանդիպումներ է ունեցել Հայկական սփյուռքի մի շարք ներկայացուցիչների հետ:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ