19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թուրք գործիչը Էրդողանի հայտարարության մասին. “Ինչո՞ւ այսքան ուշացնելուց հետո վարչապետը ընտրեց 2014-ը”

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ֆարուք Լողօղլունմեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլսանչորսյան ուղերձը, գրում է Ermenihaber.am

Նա, անդրադառնալով վարչապետի` «Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում» արտահայտությանը ասել է. 

«Ցավակցությունը սուրբ հասկացություն է, դրանից պետք չէ ամաչել: Ոչ մի խնդիր չկա: Միայն թե հարց է առաջանում` ինչու այսքան ուշ արվեց այս հայտարարությունը: Ինչու՞ այսքան ուշացնելուց հետո տարիներ շարունակ պաշտոնավորող վարչապետը ընտրեց 2014 թվականը»:

Այնուհետև ընդդիմադիր գործիչը հանդես գալով ԺՀԿ-ի անունից, ասել է.

«Մենք ևս մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած դեպքերի ընթացքում զոհվածները խաղաղության մեջ հանգչեն`առանց որևէ խտրականություն դնելու` լինի հայ, մահմեդական կամ մեկ ուրիշը: Այդ իրադարձություններում զոհված մարդկանց սերունդների, թոռների, բոլորի վիշտը կիսում ենք `հայերինն էլ, մյուսների, առանց որևէ խտրականության»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ