15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավիթ Հարությունյանը փոքր-ինչ սխալվել է /վիդեո/

՛՛Եթե ոմանք սա դիտում են որպես փոփոխություն, ցավոք ես, դեռևս չեմ կարողանում այդպիսի գնհատական տալ՛՛,-այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

Հարությունյանն Էրդողանի քայլը դիտում է զուտ որպես քաղաքական: ՛՛Շատ լավ հասկանում եմ իր կատարած քայլը, որը զուտ քաղաքական դրդապատճառներով է  արված, ընտրված է պատշաճ պահը իրենց երկրի զարգացումների հետ կապված, այն խայտառակ պատմությունները, որոնցում հայտնվել է թուրքական իշխանության վերնախավը և սա զուտ քաղաքական քայլ էր՛՛:

Նախարարը համոզված է՝ Թուրքիան ճանաչելու է Հայոց ցեղասպանությունը: ՛՛Այն, որ Թուրքիան ճանաչելու է Ցեղասպանությունը, ես դրանում չեմ կասկածում: Երևի փոքր-ինչ սխալվել եմ իմ գնահատականներում, երբ 5 տարի առաջ ասացի, որ 10 տարի հետո մենք ականատես կլինենք ճանաչմանը, միգուցե փոքր-ինչ սխալվել եմ գնահատականներում, բայց վստահ եղեք, որ այդ սխալը շատ մեծ չէ և հեռու չէ այն օրը, երբ Թուրքիան իսկապես կճանաչի այդ փաստը՛՛:

Շարունակությունը՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ