11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

ԱՄՆ դեսպանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեց նաեւ Օբամայի անունից

 Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեց նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ պետքարտուղար Ջոն Քերիի անունից:

Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա հրաժարվեց նաեւ մեկնաբանելու Էրդողանի հայտարարությունը՝ նշելով, որ ինքը դեսպան է  եւ  այլ երկրների ղեկավարների հայտարարությունները չի մեկնաբանում:

“ Միգուցե Վաշինգտոնի կողմից մեկնաբանություն լինի, սակայն ես որեւէ մեկնաբանություն չունեմ”,-ասաց նա:

 Դեսպանը նաեւ նշեց, որ մի քանի ժամից ԱՄՆ նախագահը հանդես կգա հայատարարությամբ: “Վստահ եմ, որ նախագահն իր հիշատակի տուրքը կմատուցի մեկուկես միլիոն հայերի տեղահանությունների, ովքեր Օսմանյան կայսրություն վերջին տարիների ջարդերի զոհը դարձան։ Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենավատթար նախճիրներից”,-ասաց նա:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ դեսպանը Henaran.am-ի հետ զրույցում ասել էր, որ ապրիլի 24-ին Բարաք Օբաման ազդեցիկ հայտարարություն է անելու:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ