11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

՛՛ԱՄՆ նախագահները միշտ էլ կարողացել են իրենց իմացած բառերով անել հայտարարություններ՛՛/վիդեո/

Քիչ առաջ Սարյանի պուրակից մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի ավանդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ: Մեկնարկից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին միտված առաջին քայլերն արվել են Հայաստանի անկախացումից հետո, հատկապես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շնորհիվ:

Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի երեկվա հայտարարությանը՝ Զուրաբյանը նկատեց, որ դա դիվանագիտական քայլ է՝ Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին հակազդելու նպատակով:

Henaran.am-ի հարցին, թե հայ ժողովուրդը ինչ ակնկալիքներ կարող է ունենալ պաշտոնական Վաշինգտոնից և ինչ բառերով կարտահայտվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Զուրաբյանը պատասխանեց. ՛՛Չեմ կարծում, որ նա կօգտագործի Ցեղասպանություն բառը, չնայած մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպանը ասել է, որ այսօր շատ ազդեցիկ հայտարարություն է հնչելու, բայց ԱՄՆ նախագահները միշտ էլ կարողացել են իրենց իմացած բառերով անել նման հայտարարություններ՝ այդպես էլ չօգտագործելով Ցեղասպանություն բառը՛՛:

Մանրամասները Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ