08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2014

Վարչապետի փոփոխությունը կրիմինալ ուղերձ էր. Աշոտ Մանուչարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքական գործիչ Աշոտ Մանուչարյանը հասցրել է վերլուծել իրավիճակը, նա նշեց, որ սկսած ուկրաինական իրավիճակից ինքը նշել է, որ ոչ մի օր առանց արկածների չենք լինելու և իսկապես դա այդպես եղավ: Նա հիշեց, որ 88- թվի շարժման օրերին , երբ Հայաստանը պատերազմական իրավիճակի մեջ էր ու փորձում էր անկախանալ համազգային շարժման […]

ՄԻՊ-ը թաքցնում է հանցագործությունները /վիդեո/

“Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի”  հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր կայացած ասուլիսում ասաց, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը և մյուս քաղբանտարկյալները կալանավորվել են Հայաստանի իշխանության կամակատարների ձեռքով: “Վ. Ավետիսյանի դեպքում բազմիցս ցույց ենք տվել, որ շինծու գործ է: Մենք մեր պայքարը տարբեր ձևերով շարունակելու ենք”,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հելսինկյան հանձնախումբը որպես քաղբանտարկյալ է ընդունել […]

Բարեփոխումները անհրաժեշտ են Հայաստանին. քաղաքագետ/վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց, որ քաղաքացիական ակտիվիստների պայքարը, որքանով էլ բարի նպատակներ հետապնդելիս լինի կտրված է քաղաքական գործընթացներից և քաղաքական ենթատեքստ չունի. “Հայաստանում կստեղծվի նոր քաղաքական իրավիճակ, արդեն դա երևում է, որ կառավարություն կձևավորվի ու նոր անձինք, որոնք որ մի քիչ այլ մոտեցումներ կունենան այս հարցերում: Մի գուցե ոչ այդքան արագ […]

Կառլեն Մկրտչյանը վնասվածք է ստացել

Մախաչկալայի ”Անժիի” եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը մկանային վնասվածք է ստացել: Ռուսական ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ նրա վերականգնման ժամկետները հայտնի կդառնան առաջիկայում: Մկրտչյանը չմասնակցեց Ռուսաստանի առաջնության 25-րդ տուրի ”Լոկոմոտիվի” դեմ հանդիպմանը(0-0):

Ինչու է ՕԵԿ-ը ցանկանում դուրս գալ կոալիցիայից

Այսօր ամենաքննարկվող թեման ՕԵԿ-ի կոալիցիայում մնալ-չմնալու խնդիրն էր:Ես զերծ կմնամ զգացմունքային որակումներից, պիտակավորումներից` դա թողնելով սկսնակ քաղաքագետներին:Տրամաբանական եմ համարում, որ ՕԵԿ-ը հրաժարվի մաս կազմել նոր կոալիցիային:Պատահական չէ, որ նման լուրեր տարածվեցին այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե 2017-2018թթ.-ից հետո բացառում է իր պաշտոնավարումն երկրի ղեկավարի կարգավիճակով:Արթուր Բաղդասարյանի պայմանավորվածությունները գործող նախագահի հետ են, իսկ […]

477 ուղեւորով շոգենավը ջրի տակ է անցել. կա զոհ /ֆոտո, վիդեո/

Հարավային Կորեայում 477 ուղեւորով նավ է խորտակվել, գրում է РИА Новости-ն: Ուղեւորների մեծ մասը աշակերտներ եւ ուսուցիչներ են եղել, բարեբախտաբար, գրեթե բոլոր ուղեւորներին հաջողվել է փրկել: Ուղեւորներից միայն մեկ հոգի է մահացել: Ուսումնասիրվում են շոգենավի խորտակման պատճառները:

Անսակարկելի են ոստիկանի պատիվն ու արժանապատվությունը, պատասխանատվությունը գործի հանդեպ, հավատարմությունը երդմանը. Վլադիմիր Գասպարյան /վիդեո/

Ապրիլի 15-ին` Ոստիկանության մասնագիտական տոնի նախօրեին, ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպում ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողների հետ։ Անդրադառնալով Հայաստանի Հանրապետության հասակակից ոստիկանության կենսագրության դրվագներին եւ այսօր համակարգում ընթացող բարեփոխումներին՝ ոստիկանության պետը կարեւորեց այն խնդիրները, որ այսօր պետությունն ու հասարակությունը առաջադրում են ոստիկանությանը, առաջնահերթությունները, որոնք օրենքի ու ժամանակի պահանջն են։ Խոսելով […]

Յուրաքանչյուրը իր հոգու խորքում ամեն օր է գնահատում ոստիկանի դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը.Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է ոստիկանության տոնի կապակցությամբ: “Ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերան ոստիկաններ, Շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա կապակցությամբ: Կասկածից վեր է, որ մեզանից յուրաքանչյուրը, թեկուզ ոչ բարձրաձայն, բայց իր հոգու խորքում ամեն օր է գնահատում այն դժվարին ու պատասխանատու աշխատանքի արդյունքը, որ կատարվում է ձեր կողմից: Եվ դա պատահական չէ, քանզի […]

Հայ եւ եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ. Սերժ Սարգսյան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է եզդի ժողովրդին: “Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայ եւ եզդի ժողովուրդները միասին են եղել դարեր շարունակ՝ թե՛ ուրախության, թե՛ փորձության ժամին: Մեր նախնիները կռել են այդ միասնությունն ու եղբայրությունը նաեւ մարտի դաշտում: Այսօր մենք՝ Հայաստանի բոլոր իրավահավասար քաղաքացիներս, կերտում ենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի