08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2014

ԲՀԿ-ի մաղթանքը նոր վարչապետին. Առավոտ

“Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը երեկ “Առավոտ”-ի հետ զրույցում պարզաբանել է ԲՀԿ մոտեցումը նոր ձեւավորվող կառավարությանը՝ վերահաստատելով, որ ԲՀԿ օրակարգում կոալիցիա մտնելու հարց դրված չէ: Նորանշանակ Հովիկ Աբրահամյանին էլ ԲՀԿ-ն մաղթում ենք իրապես ժողովրդի խնդիրներին եւ սպասումներին համահունչ ծրագրերի մշակում եւ իրականացում:   Ավելի մանրամասն թերթի ասյօրվա համարում:

Ո՞ւր են գնացել “լույսի” փողերը. Հայոց աշխարհ

Արդեն տեւական ժամանակ խոսվում է, որ “Հայաստանի էլեկտրական ցանցերը” գտնվում է ֆինանսական վատ վիճակում։ Ավելին՝ հնչում են ակնարկներ, թե այն գնում է սնանկացման։ Թեեւ ընկերությունը պարբերաբար հերքում է այդ լուրերը, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։  Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը: Որոշ տեղեկություններով ռուսական “Ինտեր ՌԱՕ ԵԷՍ”-ին պատկանող “Հայաստանի բաշխիչ ցանցերը” ձեռք […]

ԲՀԿ-ի Հրազդանի կառույցը փակ է. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ”-ի տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։ Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. “Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են”։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաեւ Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի […]

ՕԵԿ-ը դառնու՞մ է ընդիմադիր. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. “Ժողովուրդ”-ը տեղեկացրել էր, որ “Օրինաց երկիր” կուսակցությունն այսօր կայանալիք քաղխորհրդի նիստի ժամանակ որոշում է կայացնելու  եւ կհայտարարի, որ հրաժարվում է  մաս կազմել իշխող կոալիցիային։ Այդպես ՕԵԿ-ականները մտածում են, որ հնարավոր է ինքնամաքրվել։ Երեկ “Ժողովուրդ”-ին լուրեր հասան, որ ԱԱԽՔ Արթուր Բաղդասարյանը պատրաստվում է իրերը հավաքել աշխատասենյակից։ Իսկ թե ՕԵԿ-ից քանիսը նրա հետ […]

Մխիթարյանի գոլն օգնեց ”Բորուսիային” մտնել գավաթի խաղարկության եզրափակիչ/վիդեո/

Գերմանիայի գավաթի խաղարկության ½ եզրափակչում Դորտմունդի ”Բորուսիան” սեփական հարկի տակ ընդունեց ”Վոլֆսբուրգին”: Խաղի հաշիվը բացեց Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը: Առաջին կեսի ավարտին հաշիվը կրկնապատկեց Ռոբերտ Լեւանդովսկին: Խաղն ավարտվեց 2-0 հաշվով: Եզրափակչում ”Բորուսիայի” մրցակիցը կլինի ”Բավարիա”-”Կայզերսլաուտերն” դիմակայության հաղթողը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի