03 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ո՞ւր են գնացել “լույսի” փողերը. Հայոց աշխարհ

Արդեն տեւական ժամանակ խոսվում է, որ “Հայաստանի էլեկտրական ցանցերը” գտնվում է ֆինանսական վատ վիճակում։ Ավելին՝ հնչում են ակնարկներ, թե այն գնում է սնանկացման։ Թեեւ ընկերությունը պարբերաբար հերքում է այդ լուրերը, այնուհանդերձ ակնհայտ է, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ։  Թեմային անդրադարձել է “Հայոց աշխարհ”-ը:
Որոշ տեղեկություններով ռուսական “Ինտեր ՌԱՕ ԵԷՍ”-ին պատկանող “Հայաստանի բաշխիչ ցանցերը” ձեռք բերելու մտադրություն ունի էներգետիկ ոլորտի մեկ այլ ռուսական ընկերություն՝ ի դեմս “Գազպրոմի”։

ՀԷՑ-երի ֆինանսական վիճակի վերաբերյալ հնչող հայտարարությունները, ըստ էության, անհանգստացրել են նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (հանձնաժողովը պատրաստվում է այսօրվա նիստում պատժել ՀԷՑ-երին՝ մատակարարների նկատմամբ ստանձնած ֆինանսական պարտավորությունները պատշաճ չկատարելու համար), որը փորձել է վերլուծել ընկերության հատուկ հաշիվներում պահվող դրամական միջոցների շարժը։ 

Ի վերջո հանգել է եզրակացության, որ դրանք չեն համապատասխանում նախատեսված պարտավորություններին։ Ուսումնասիրությունը կատարվել է անցած տարվա օգոստոս-նոյեմբեր ժամանակահատվածում։ 

Ըստ այդմ, պարզվել է, որ սպառված էլեկտրաէներգիայի դիմաց սպառողներից հավաքված գումարներն ամբողջ ծավալով չեն մուտքագրվել ընկերության հատուկ հաշիվներին։

 Թե ուր են գնացել դրանք, հանձնաժողովը չի հստակեցրել՝ բավարարվելով արձանագրել, որ “հատուկ հաշիվներում եղել է միջոցների անբավարարություն”։

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ