08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 16, 2014

Սերժ Սարգսյանը նախարարի 3 պորտֆել է առաջարկել ՕԵԿ-ին

Ի պատասխան “Հայկական ժամանակ” օրաթերթում տպագրված “ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն” վերտառությամբ հոդվածի` պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` “Օրինաց երկիր” կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձեւավորվող կառավարության կազմում, այսինքն ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որեւիցե խնդիր գոյություն չունի եւ հրապարակումը չի […]

Կրամատորսկի օդանավակայանը գրոհել են. կան զոհեր /վիդեո/

Ուկրաինական բանակը՝ հակաահաբեկչական գործողությունների շրջանակներում, նախօրեին երեկոյան սկսել է գրոհել երկրի արեւելքում գտնվող Կրամատորսկ քաղաքի մոտակայքում գտնվող օդանավակայանը, տեղեկացնում է РИА Новости-ն: Դեպի Սլավյանսկ տանող ճանապարհները շրջափակված են զրահատեխնիկայով: Ռուսական լրատվամիջոցները հայտնում են 4-ից 11 զոհերի մասին: Կան նաեւ վիրավորներ:  Ականատեսները հաղորդել են, որ գրոհից հետո զինյալները ստիպված են եղել նահանջել: Ռուսական որոշ ԶԼՄ-ներ հաղորդում […]

ԲՀԿ-ական Դավիթ Քոչարյանի արձանագրությունը ԿԸՀ-ը չի ստացել

Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի ստացել թիվ 25 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրված Դավիթ Քոչարյանի մանդատից հրաժարվելու դիմումը: “Ընթացակարգն այնպիսնն է, որ Ազգային ժողովն է ուղակում համապատասխան արձանագրություն՝պատգամավորի լիազաորությունները վաղաժամկետ դադարած համարելու մասին: “,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ թիվ 25 ընտրատարածքը ընդգրկում է Ծաղկաձոր, Հանքավան եւ  Հրազդան քաղաքները, Աղավնաձոր, […]

ԵԱՀԿ ներկայացուցիչները ժամանել են Ուկրաինա

ԵԱՀԿ 6 ներկայացուցչից բաղկացած խումբը ժամանել է Ուկրաինա` տեղի պաշտպանության նախարարության ու արտաքին քաղաքական գերատեսչության հրավերով: Դիտորդները Ուկրաինայում կանցկացնեն 6 ամիս, գրում է lenta.ru-ն: ԵԱՀԿ առաքելության կազմում ընդգրկված են Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Վրաստանի, Չեխիայի եւ Շվեդիայի ներկայացուցիչները։

Ի՞նչ է նախատեսված Խաչիկ Ասրյանի համար նոր կառավարությունում. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի հարցերին պատասխանել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, “Հայոց արծիվներ” հայրենասիրական ՀԿ-ի նախագահ Խաչիկ Ասրյանը: Ներկայացնում ենք մեկ հատված: –Ո՞ւմ եք տեսնում Հայաստանի ապագա կառավարությունում: -Եթե կարճ ասեմ, լավագույներիններին, այսինքն՝ ազնիվներին, աշխատասերներին, փորձառուներին: -Պարոն Ասրյան, չափից դուրս համարձակ եւ անձնավորված դիրքորոշում չե՞ք հայտնում: -Ավելի քան վստահ եմ, որ ավարտվել են մութ պադվալներում “մուտիլովկաներ” […]

Որն է ավելի նախընտրելի

”Կապ չունի: Ավելի լավ է ժողովրդի համար, երբ որ աշխատում են, ավելի վատ է, երբ որ ոչ մի բան չեն անում”,-պատասխանելով Henaran.am-ի հարցին, թե հասարակության համար որն է ավելի նախընտրելի կոալիցիոն Կառավարությունը, թե ոչ, ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: ”Կապ չունի` կոալիցիա է, կոալիցիա չէ, արհեստավարժներ են, մոնոկուսակցական է, էական չէ, կա կամ աշխատող կամ չաշխատող […]

50 եվրոյով՝ Մոսկվա. Հայկական ժամանակ

Ըստ “Հայկական ժամանակ”-ի, Ռուսաստանյան Utair ավիաընկերությունը ապրիլի 21-ից սկսում է նոր միջազգային չվերթ իրականացնել՝ Երեւան -Մոսկվա-Երեւան երթուղիովՏոմսի նվազագույն արժեքը թռիչքից ավելի քան 3 օր առաջ գնելու դեպքում մի կողմ չվելու համար կկազմի 49 եվրո, թռիչքից մինչեւ 3 օր ժամկետում գնելու դեպքում 69 եվրո: Նշենք, որ այս ուղղությամբ թռիչքի տոմսերը երբեք այդքան ցածր չեն եղել: Մանրամասներւը […]

”Փյունիկը” դուրս եկավ գավաթի եզրափակիչ

Երեւանի ”Փյունիկը” դուրս եկավ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Կիսաեզրափակիչ պատասխան խաղում ”Փյունիկը” սեփական հարկի տակ հյուրընկալեց ”Միկային”: Առաջին հանդիպումն ավարտվել էր ”Փյունիկի” հաղթանակով` 1-0 հաշվով: Պատասխան հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով: Գոլերն իրենց հաշվին գրանցեցին Պապիկյանը եւ Գեւորգյանը:

Դաշնակցությանը՝ նախարարական պորտֆելներ. Ժողովուրդ

“Ժողովուրդի” տեղեկություններով, մինչեւ ապրիլի 18-ն ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես կորոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային, ստանալով երկու նախարարական պորտֆել՝ առաջարկելով Լեւոն Մկրտչյանի եւ Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։ Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Մանրամասները թերթի այսօրվա համարում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի