17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը նախարարի 3 պորտֆել է առաջարկել ՕԵԿ-ին

Ի պատասխան “Հայկական ժամանակ” օրաթերթում տպագրված “ՕԵԿ-ը դառնում է ընդդիմությո՞ւն” վերտառությամբ հոդվածի` պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` “Օրինաց երկիր” կուսակցության հետ հանդիպման ժամանակ, որպես հանդիպմանը մասնակից կարող եմ ասել, որ կուսակցությանը առաջարկվել է երեք նախարարական պորտֆել նոր ձեւավորվող կառավարության կազմում, այսինքն ինչ-որ նախարարական պորտֆել պահպանել-չպահպանելու որեւիցե խնդիր գոյություն չունի եւ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

“Օրինաց երկիր” կուսակցության` նոր կոալիցիային մաս կազմելու, կամ չմիանալու պատճառները պայմանավորված չեն որեւէ նախարարական պորտֆելով, այլ դրանք կարող են լինել բացառապես քաղաքական, որոնք այսօր կքննարկվեն կուսակցության քաղաքական խորհրդի նիստում եւ կկայացվի համապատասխան որոշում:

Նիստից հետո, Ժամը 20:00-ին, լրատվամիջոցների համար հանդես կգանք համապատասխան հայտարարությամբ:

ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ Հովհաննես Մարգարյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ