16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՄԻՊ-ը թաքցնում է հանցագործությունները /վիդեո/

“Ի պաշտպանություն ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի”  հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանն այսօր կայացած ասուլիսում ասաց, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը և մյուս քաղբանտարկյալները կալանավորվել են Հայաստանի իշխանության կամակատարների ձեռքով:

“Վ. Ավետիսյանի դեպքում բազմիցս ցույց ենք տվել, որ շինծու գործ է: Մենք մեր պայքարը տարբեր ձևերով շարունակելու ենք”,- ասաց նա՝ ընդգծելով, որ Հելսինկյան հանձնախումբը որպես քաղբանտարկյալ է ընդունել նրան:

Գագիկ Սարուխանյանի խոսքով նրանք  այս հարցով դիմել են նաև երկրի նախագահին, թեև նախապես մեծ հույսեր չէին կապում նրա պատասխանի հետ: Դիմել են նաեւ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Վերջինիս կողմից ոչ մի բան չի արվել:

“Կարեն Անդրեասյանը փոխանակ նման բաների վրա ուշադրություն դարձնի, ընկել Հայրիկյանին է կպնում: Պետությունից փողեր է ստանում, բայց չգիտես ում է պաշտպանում Անդրեասյանը”,-ասաց նա: Սարուխանյանի բնորոշմամբ ՄԻՊ-ը թաքցնում է հանցագործությունները:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ