08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2014

Ովքե՞ր կլքեն կառավարության շարքերը. 168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Մեր Տեղկություններով՝ բացի կառավարության աշխատակազմի ղեկավար Վաչե Գաբրիելյանից և Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանից, նոր կառավարության կազմում չեն լինի նաև Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը և Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Եթե “հրաշալի քառյակ”-ն իրոք անկեղծ գտնվի, պետք է շարունակի նույն տեմպերով պայքարել նաև այս կառավարության դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Թեև ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կադրային հարցերում լայն ազատություն է տվել, սակայն մյուս կողմից՝ թվարկել է այն բոլոր “բարեփոխումները”, որոնք պիտի շարունակի նոր կառավարությունը։ Իսկ դրանց ցանկում նա առաջինը մատնանշել է. “Նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը”։ Փաստորեն, Ս. Սարգսյանը նոր կառավարությանը ստիպում է […]

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ՞Ժողովուրդ՞-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել։ Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու և վարկանիշ հավա֊քելու համար։ Վերջնական որոշումը ՕԵԿ-ը կընդունի ապրիլի 16-ին հրավիրված քաղխորհրդի […]

Նախագահի թեկնածուին դաժան ծեծի են ենթարկել /վիդեո/

Ուկրաինայում դաժան ծեծի են ենթարկել նախագահի թեկնածու, պատգամավոր Օլեգ Ցարեւին: Այս մասին հայտնել են պատգամավորի մամուլի ծառայությունից, գրում է “Интерфакс”-ը: Ուկրաինական ICTV հեռուստաընկերության շենքում, ուր նա եկել էր “Խոսքի ազատություն” հաղորդման ուղիղ եթերին մասնակցելու, Ցարեւին ու թիմակիցներին արգելափակել եւ դաժան ծեծի է ենթարկել: Մարդիկ պահանջել են, որպեսզի նա հանի իր թեկնածությունը նախագահական ընտրություններից: Հաղորդվում է, […]

”Տեր-Պետրոսյանը չպետք է իջներ այս մակարդակի”

”Չէի ցանկանա մեր առաջին նախագահին ծեր հասակում տեսնել այսպիսի իրավիճակում: Երբ նրան տեսա այդ շքեղ բազկաթոռի մեջ կուչ եկած, մի տարօրինակ զգացողություն ունեցա, որ 90-ականների սկզբի մեր հպարտ նախագահը գտնվում է այդ վիճակում: Ցավոք, առաջին նախագահը սկսել է սպասարկել անհատների նեղ շահերը և դարձել մամլո խոսնակ: Լևոն Տեր-Պետրոսյանին հարգում եմ որպես առաջին նախագահ, բայց նա […]

Մոսոյի դիակը դեռ գտնված չէ՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով նոր մանրամասներ. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է. “Ժամանակի” տեղեկություններով՝ ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի եւ Տիգրան Ասատրյանի վիճակը: Նշենք, որ մինչ օրս նախաքննական մարմինը չի հայտնաբերել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակը, որը, ըստ […]

Հենրիխ Մխիթարյանը` Kicker-ի եւ Bild-ի խորհրդանշական հավաքականներում

Ինչպես հայտնել էինք, Գերմանիայի առաջնությունում ”Բորուսիան” հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել էր երկրի չեմպիոն ”Բավարիային”: Խաղի հաշիվը բացել էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայազգի ֆուտբոլիստի հիանալի խաղը նկատել են գերմանական առաջատար պարբերականները: Kicker.de-ն եւ Bild.de-ն Մխիթարյանին ընդգրկել են տուրի խորհրդանշական հավաքականում: Մխիթարյանին տուրի խորհրդանշական հավաքականում ընդգրկել էր նաեւ Goal.com-ը:

Ուզում է նորի՞ց նախարար դառնալ.168 ժամ

“168 ժամ” թերթը գրում է. Ըստ մեր աղբյուրների՝ Բնապահպանության նախարար վերանշանակվելու մեծ ցանկություն է դրսևորում Աժ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։ Նա այդ հարցով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ նրա նշանակմանը կտրականապես դեմ է նախագահ Սերժ Սարգսյանը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

ԲՀԿ-ականները լքում են կուսակցության շարքերը. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. Երեկ տեղեկություններ տարածվեցին, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը հրաժարվել է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամակցությունից։ Իսկ ավելի ուշ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, թե Դավիթ Քոչարյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից: “Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ Դ. Քոչարյանը միակ ԲՀԿ-ականը չէ, որ հրաժարվել է կուսակցությունից, առաջիկայում շատերը կուսակցությունից հեռանալու դիմումներ կներկայացնեն։ Այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի