27 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե “հրաշալի քառյակ”-ն իրոք անկեղծ գտնվի, պետք է շարունակի նույն տեմպերով պայքարել նաև այս կառավարության դեմ. Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

Թեև ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին կադրային հարցերում լայն ազատություն է տվել, սակայն մյուս կողմից՝ թվարկել է այն բոլոր “բարեփոխումները”, որոնք պիտի շարունակի նոր կառավարությունը։ Իսկ դրանց ցանկում նա առաջինը մատնանշել է. “Նկատի ունեմ պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրումը”։

Փաստորեն, Ս. Սարգսյանը նոր կառավարությանը ստիպում է առաջ տանել այն ծրագիրը, որին, նույն Ս. Սարգսյանի խոստովանությամբ, դեմ է Հայաստանի բնակչության 80 տոկոսը։ Այսինքն՝ Աբրահամյանն էլ է գնալու Տիգրան Սարգսյանի կառավարության ճանապարհով։ Եվ եթե “հրաշալի քառյակ”-ն իրոք անկեղծ գտնվի, պետք է շարունակի նույն տեմպերով պայքարել նաև այս կառավարության դեմ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ