08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել.Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

՞Ժողովուրդ՞-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը չի ցանկանում ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել։ Նա անգամ հայտարարել է, թե իրենք պատրաստվում են ընդդիմություն դառնալ ու կոչ է արել իր կուսակիցներին փողոց դուրս գալ ու պայքարել՝ ինքնամաքրվելու և վարկանիշ հավա֊քելու համար։ Վերջնական որոշումը ՕԵԿ-ը կընդունի ապրիլի 16-ին հրավիրված քաղխորհրդի նիստի ժամանակ։

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ եթե ՕԵԿ-ը հրաժարվի ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմել, ապա շատ կուսակցականներ պատրաստվում են լքել ՕԵԿ-ը:Ավելին՝ անգամ ՀՀ քաղաքաշինության նախարարՍամվել Թադևոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն արդեն այդ ամենի մասին հայտնել են Արթուր Բաղդասարյանին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ