Երևանի դպրոցներում անցկացվում են ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցում ունկնդրել են Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։ Դպրոցի սաները հանդիսատեսին են ներկայացրել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Քամիլ Սեն-Սանսի “Կենդանիների շքահանդես” սյուիտի հիման վրա բեմադրված երաժշտական-խորեոգրաֆիկ ներկայացումը։ Համերգին մասնակցել են նաև ժողգործիքների […]