29 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Երևանի դպրոցներում անցկացվում են ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումներ

 

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն Երևանի Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցում ունկնդրել են Երևանում ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված համերգը։ Դպրոցի սաները հանդիսատեսին են ներկայացրել ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ, ինչպես նաև Քամիլ Սեն-Սանսի “Կենդանիների շքահանդես” սյուիտի հիման վրա բեմադրված երաժշտական-խորեոգրաֆիկ ներկայացումը։ Համերգին մասնակցել են նաև ժողգործիքների դասարանների աշակերտները՝ յուրովի ներկայացնելով ֆրանսիացի ժամանակակից երգահանների ստեղծագործություններ։

Համերգին ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներ։

Ղ. Սարյանի անվան արվեստի և երաժշտական դպրոցի նախասրահում բացված ցուցահանդեսում Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը հյուրերի հետ միասին ծանոթացել է նաև գեղարվեստի բաժնի սաների աշխատանքներին, որոնք ևս ֆրանսիական մոտիվներով էին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ