28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Հովիկ Աբրահամյանը իմիջի խնդիր չունի. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի և Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ պայմանավորված հասարակության ակնկալիքների մասին:

“Այն հանգամանքը, որ Հայաստանում վերջին մեկ մեկ ու կես տարվա ընթացքում բոլոր բարեփոխումները բերեցին քաղաքացիական ակտիվիստների բուռն արձագանքին, ապա կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանը պիտի գնար”,-նշեց Սերգեյ Մինասյանը:

Քաղաքագետը նկատեց, որ ի դեմս Հովիկ Աբրահամյանի երկրի  նախագահն և քաղաքական վերնախավը, որպես վարչապետ ցանկանում են ունենալ  մի մարդու, որը ունի  դրական իմիջ հասարակության մեջ: Հովիկ Աբրահամյանը իմիջի խնդիր չի ունենա, քանի որ իշխանության գլխավոր խնդիրը դա առաջին հերթին ընդլայնելն է  Սերժ Սարգսյանի և իշխող վարչակարգի քաղաքական դիրքերը:

Մինասյանի դիտարկմամբ այս նշանակմամբ քաղաքական դաշտում՝ իշխանությունը կունենա ավելի լայն քաղաքական հենարան:

“Տիգրան Սարգսյանի կառավարության ընթացքում առաջացած  քաղաքական լարվածությունը նվազեցնելու համար ինչ՞ու նշանակել հենց Հովիկ Աբրահամյանին, մի կողմից պետք է հաշվի առնել, որ  , երկու անգամ Հովիկ Աբրահամյանը ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբը, այստեղից էլ հետևություն , որ Հովիկ Աբրահամյանը կազմակերպչական լուրջ ձիրք ունի և նրա նշանակումը կարող է բերել իրոք կայունացման:”,-պարզաբանեց Մինասյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ