08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 15, 2014

Ցավով տեղեկացա

  ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-յան իր էջում գրել է. ”Ցավով տեղեկացա Դամասկոսի ”Փարոս” հայկական դպրոցի հրթիռակոծման մասին, որի հետևանքով մեկ աշակերտ զոհվել է, կան բազմաթիվ վիրավորներ, նրանցից 6-ի վիճակը ծանր է։ Աններելի է կատարվածը: Կրթօջախներն ու երեխաները պետք է չդառնան հակամարտող կողմերի թիրախ, և պատարազմի պատճառով որևէ երեխա չպետք է զրկվի կյանքից: Ցավակցում եմ […]

Առավել կոշտ խաղի կանոններ սահմանվեց

ՀՀԿ խորհրդի նիստում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելուն ու նրա առջև դրված աշխատանքային առաջնահերթություններին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով, իսկ ավելի վաղ սկիզբ առած բարեփոխումները շարունակվելու են (խոսքը վերաբերում է նաև կենսաթոշակային համակարգի […]

Ճանապարհային վեճի արդյունքում վարորդներից մեկը գնդակահարել է մյուսին

Մոսկվայում ոստիկանությունը փնտրում է մարդասպանության մեջ կասկածվող մի տղամարդու: Ինչպես պարզվել է, այսօր երկու վարորդներ ճանապարհին ինչ-ինչ պատճառով վեճ են ունեցել, ինչի արդյունքում վարորդներից մեկը ատրճանակով կրակել է մյուսին, ինչից հետո փախել է դեպքի վայրից, հաղորդում է Интерфакс-ը: Գլխին ստացած կրակոցից մյուս վարորդը տեղում մահացել է: Այժմ ոստիկանները փնտրում են հանցագործին եւ փորձում պարզել վեճի […]

Փաշինյանը հանդիպել է քաղբանտարկյալներին

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր պատին այսպիսի գրառում է տեղադրել. “Այսօր այցելեցի “Վարդաշեն” եւ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկներ, որտեղ հանդիպումներ ունեցա նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի, Վարդան Վարդանյանի, Վահե Մկրտչյանի, Ալեք Պողոսյանի, Լիպարիտ Պետրոսյանի, Ավետիս Ավետիսյանի, Տիգրան Պետրոսյանի, Սեւակ Մնացականյանի, Մկրտիչ Հովհաննիսյանի, Ալբերտ Մարգարյանի, Արմեն Հովհաննիսյանի, Հայկ Հարությունյանի հետ: Հանդիպեցի նաեւ ազատամարտիկ-ակտիվիստ […]

”Բորուսիա”-”Վոլֆսբուրգ”. հավանական կազմերը/ֆոտո/

Դորտմունդի ”Բորուսիան” այսօր երկրի գավաթի խաղարկությունում 1/2 եզրափակչում կհանդիպի ”Վոլֆսբուրգին”: Ակումբի պաշտոնական կայքը ներկայացրել է թիմերի հավանական մեկնարկային կազմերը, որում ընդգրկվել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հանդիպումը կմեկնարկի 22.30-ին: 

”Յոլա տանելու ուղերձ էր”

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին անհանգստացնում է Նախագահ Սերժ Սերգսյանի ուղերձը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: ‘’Զարգացման միտում չտեսա, ասեց, որ կօգնի Հովիկ Աբրահամյանին: Բայց ես լսեցի, որ հանձնարարական պրոգրեսի ուղղությամբ չկար, յոլա տանելու ուղերձ էր’’,-այսօր ասուլիսում ասաց Վարդանյանը: Նա նշեց, որ նոր Կառավարության ծրագրից առանձնապաես ակնկալիքներ չկան, սակայն հույս ունի, որ իրենց […]

ԲՀԿ պատգամավորը տեղյակ չէ Դավիթ Քոչարյանի որոշումից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տեղյակ չէ, թե իրենց խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը դուրս է եկել խմբակցությունից կամ կուսակցությունից, թե ոչ: ”Ես չգիտեմ դուրս է եկել, թե չէ, քաղաքական գործընացներ են”,-նշեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանը դիմում էր ներկայացրել մանդատը վայր դնելու մասին: Ըստ լուրերի` նա նաև կուսկացությունից է  դուրս գալու:

Սիրիահայ ընտանիքները՝ քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են մայրաքաղաքում բնակվող սոցիալապես անապահով սիրիահայ ընտանիքներին ցուցաբերվող աջակցության ծրագրերը: 2014 թվականի առաջին եռամսյակում քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության կողմից սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում համապատասխան օժանդակություն է ցուցաբերվել հարյուրավոր սիրիահայերի: Մասնավորապես կենցաղային իրեր, հագուստեղեն, գրենական պիտույքներ են տրամադրվել 228 ընտանիքի: Պարենային աջակցություն է ստացել 64 ընտանիք, ևս 47-ին տրամադրվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի