07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Մոսոյի դիակը դեռ գտնված չէ՝ Թևոսիկի եղբոր սպանության գործով նոր մանրամասներ. Ժամանակ

“Ժամանակ” թերթը գրում է.

“Ժամանակի” տեղեկություններով՝ ամիսներ առաջ տեղի ունեցած աղմկահարույց՝ քրեական աշխարհում հայտնի Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով նախաքննական մարմնի ձեռքի տակ են հայտնվել նոր ուշագրավ ապացույցներ, որոնք ավելի են ծանրացնում գործով մեղադրյալներ Իսրայել Սարգսյանի եւ Տիգրան Ասատրյանի վիճակը:

Նշենք, որ մինչ օրս նախաքննական մարմինը չի հայտնաբերել Մովսես Ներսիսյանի՝ Մոսոյի դիակը, որը, ըստ նախաքննական մարմնի, Իսրայել Սարգսյանը՝ Իսոն, նետել էր Քանաքեռավան գյուղի կոյուղու դիտահորերից մեկը: Նախաքննական մարմինը դրա մասին վկայող ձայնագրություն ունի՝ Իսոյի եւ Տիգրանի հեռախոսազրույցը, որը մինչ օրս համարվում էր գործով միակ ապացույցը: Բայց, պարզվում է, այլ ապացույցներ եւս կան, որոնք այնքան ծանրակշիռ են, որ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ Տիգրան Ասատրյանը կդատապարտվի մոտ 15 տարվա, իսկ Իսոն՝ նույնիսկ ցմահ ազտազրկման:

Իսրայել Սարգսյանի պաշտպան Գայանե Գալոյանը, սակայն, երեկ մեզ ասաց, որ դեռեւս լրացուցիչ ապացույցներ չկան, բայց մոտ օրերս հնարավոր է ինչ-որ բան լինի, քանի որ արդեն իսկ որոշ փորձաքննությունների պատասխաններ կան, որոնց փաստաբանը դեռեւս չէր ծանոթացել:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ