08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2014

Վանոյին հայրենիքից հեռացնողները պիտի դատապարտվեն. Առավոտ

“Առավոտ” գրում է. Այսօր վտարանդի է տաղանդավոր գրող, հայրենասեր, մտավորական, անբասիր պետական և քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանը, ում անուրանալի մասնակցությամբ կերտվել ու կայացել է երրորդ հանրապետությունը:Վանո Սիրադեղյանի անունը հայ ժողովրդի պատմությունը հաստատապես պիտի արձանագրի քսան-քսանմեկերորդ դարերի հաղթանակները ներկայացնող իր ոսկեբառ մատյաններում:Եւ գալիք սերունդները, կարդալով նրան հանիրավի կերպով տրված հալածանքների մասին, պիտի դատապարտեն անցյալի և ներկայիս […]

Հին պարողները չեն փոխվում. Հայոց աշխարհ

Ըստ “ Հայոց աշխարհի”, կարծես քիչ էր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավարի համար պայքարողների կռիվը, հիմա էլ բալետի պարողների ու ՀՀ ժողովրդական արտիստ, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի միջեւ են խնդիրներ առաջացել: Թեեւ այդ մասին կարծես թե խոսում է միայն բալետմայստերը, որի հաստատմամբ թատրոնում ստորագրահավաք են սկսել` պահանջելով իր հրաժարականը:        Ռուդոլֆ […]

“Զորավարն էս անգամ էլ Ծառուկյանին կտանի աղոթելու”. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է. Ի՞նչ է սպասվում ապրիլի 28-ից հետո: “Երբ հարցնում ես` բա հաջորդ քայլը ո՞րն է լինելու, ասում են` հիմա պետք չէ այդ մասին խոսել, սրանք անենք` նոր. հիմա քննարկում ենք տեխնիկական հարցերը, թե որ թեմաները պետք է առաջնային լինեն ամսի 28-ի ԱԺ նիստի ժամանակ, ինչ շեշտադրումներով: Սկսելու ենք “Նաիրիտից”՝ ավարտենք գազի, օֆշորի […]

Երևանում տղամարդ է ինքնահրկիզվել. Հայկական ժամանակ

“Հայկական ժամանակ” թերթը գրում է. Երեկ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Փափազյան փողոցում մի քաղաքացի ինքնահրկիզվել է: Կատարվածի մասին քաղաքացիներն ահազանգել են շտապօգնություն և բժիշկները ինքնահրկիզված տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քոչարյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ. Ժողովուրդ

“Ժողովուրդ”  թերթը գրում է. “Ժողովուրդ” -ը տեղեկացել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջիկա օրերին հանդես է գալու հայտարարությամբ՝ ՀՀ-ում առկա արտաքին եւ ներքին խնդիրների վերաբերյալ: Արդեն տեւական ժամանակ է, ինչ մենք փորձում ենք տեղեկությունը ճշտել Ռ. Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից, սակայն չի հաջողվում: Ի՞նչ է հայտնի այս մասին Քոչարյանի հավատարիմի իմիջ ունեցող, […]

ԲՀԿ-ականների մի մասը տեղյակ չէ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների. 168 ժամ

“168 ժամ”  թերթը գրում է. Պատգամավորների մի մասը “բարիկադներ”  է կանխատեսում, մյուսները՝ հորդորում են՝ որքան հնարավոր է զերծ մնալ նման ցնցումներից, իսկ ոմանք անգամ տեղյակ չեն շուրջօրյա հանրահավաքների անցկացման մասին:  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ , պարզվում է ընդհանրապես  տեղյակ չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները, այդ թվում՝ իր կուսակցությունը, պատրաստվում են […]

Պատգամավորի գլխին սեւ ամպեր են կուտակվել . Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է. ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սև ամպեր են կուտակվել։ Պատգամավորի եղբորորդին ՝ Մովսես Մանուկյանը վիճաբանել էքաղաքացի Համազասպ Լալայանի հետ, կռփազենքով հարվածներ հասցնելով մի աղջկա դեմքին: “Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի “Օրիգինալ” սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, […]

”Ռեալը” ջախջախեց ”Բորուսիային”. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը/վիդեո/

Չեմպիոնների լիգայում Մադրիդի ”Ռեալը” սեփական  հարկի տակ ընդունեց ”Բորուսիային” եւ հաղթեց 3-0 հաշվով: Իսպանական թիմից գոլերով աչքի ընկան Բեյլը, Իսկոն եւ Ռոնալդուն: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ ”Բորուսիայի” մեկարկային կազմում եւ ուներ դարպասը գրավելու մի քանի հնարավորություն: Մխիթարյանը փոխարինվեց 66-րդ րոպեին: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին Դորտմունդում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի