20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հին պարողները չեն փոխվում. Հայոց աշխարհ

Ըստ “ Հայոց աշխարհի”, կարծես քիչ էր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում գեղարվեստական ղեկավարի համար պայքարողների կռիվը, հիմա էլ բալետի պարողների ու ՀՀ ժողովրդական արտիստ, գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի միջեւ են խնդիրներ առաջացել: Թեեւ այդ մասին կարծես թե խոսում է միայն բալետմայստերը, որի հաստատմամբ թատրոնում ստորագրահավաք են սկսել` պահանջելով իր հրաժարականը:
   
   Ռուդոլֆ Խառատյանը վստահ է, թե ստորագրահավաքն ու բողոքի ալիք բարձրացնելը մի խումբ շահագրգիռ պարողների ձեռքի գործն է, որոնց դուր չի գալիս բալետմայստերի խստապահանջությունը. ամբողջ կոլեկտիվին հանել են նրա դեմ:

“Նրանք հին պարողներ են, սովորել են բալետում տիրող հին վարքուբարքին: Ծուլությունը, չաշխատելը հների արյան մեջ է, իրենք սովոր չեն աշխատելու: Ես փորձեցի արեւմտյան մշակույթը ներդնել այստեղ` պարողների մեջ պահանջկոտություն, աշխատասիրություն ու նվիրում սերմանել, բայց նրանք չընդունեցին ու սկսեցին դիմադրել:

Իմ նպատակն էր հայկական բալետը համաշխարհային միտումների հետեւից տանել, մոդեռնիստական բալետ ստեղծել այստեղ, բայց մարդկանց անտարբեր ու երբեմն արհամարհական վերաբերմունքի դեպքում դա բացառվում է: Նման պայմաններում հնարավոր չէ բալետ կայացնել”,- ասաց Ռուդոլֆ Խառատյանը:

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ