19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2014

Հանդիպեցին Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Ջոն Հեֆֆերնը

3 ապրիլի 2014թ., Երեւան: Այսօր տեղի ունեցավ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնի հանդիպումը:Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ներքին եւ արտաքին քաղաքական հարցեր, այդ թվում իրադրությունը տարածաշրջանում: “Ժառանգություն” կուսակցության լրատվական ծառայություն

Ռուբեն Հայրապետյանը ֆուտբոլասերների հետ կքննարկի

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ վաղը ժմը 14.00-ին ֆեդերացիայի շենքում կկազմակերպվի քննարկում: Քննարկման ժամանակ հայկական ֆուտբոլի բոլոր երկրպագուները, ֆուտբոլասերները, Հայաստանի ազգային հավաքականի ՖԱՆ-ակումբի անդամները, լրագրողները եւ հայկական ֆուտբոլով շահագրգիռ բոլոր անձինք հնարավորություն կունենան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի մասնակցությամբ բաց եւ անկաշկանդ զրույցում քննարկել Հայկական ֆուտբոլին, ֆուտբոլային խնդիրներին, առաջիկա զարգացումներին, Հայաստանի ազգային հավաքականին […]

Գեւորգ Մելիքյանի հետ որեւէ կապ չունեմ. ԱԺ նախագահի որդին արձագանքեց

Այսօր լրատվամիջոցների տարածած տեղեկատվության համաձայն Աժ նախագահ՝ Հովիկ Աբրահամյանի որդին մասնակից է եղել օրենքով գող Գևորգ Մելիքյանի ծեծի կազմակերպմանը:Արգամ Աբրահամյանը հերքել է տեղեկատվությունը: Արձագանքելով ապատեղեկատվությանը նա տարածել է հայտարարություն, որում մասնավորապես ասվում է.   Հայտարարություն Լրատվամիջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե Երեւանում ծեծի է ենթարկվել Գեւորգ Մելիքյանը , եւ այդ ամենին առնչություն ունեցողների մեջ միտումնավոր նշվում […]

Ընդունել ԼՂՀ անկախությունը. դիմում ՌԴ նախագահին

Համացանցում ստորագրահավաք է սկսվել` ուղղված Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Ստորագրահավաքի մասնակիցները կոչ են անում Ռուսաստանին ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փաստաթղթի տակ արդեն ստորագրել է 1 264 հոգի: Որպեսզի այն դրվի քննարկման, անհրաժեշտ է, որպեսզի եւս 98,736 հոգի ստորագրեն այն:  

Երկուշաբթի պարզ կդառնան ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի արժանացած ՀԿ-ները

Ապրիլի 3-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի նիստը։ Քննարկվեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար դիմած և ընտրության նախնական փուլն անցած հասարակական կազմակերպությունների հայտերը: Հանձնաժողովի անդամները տարբեր չափորոշիչներով (ՀԿ-ի փորձ, ծրագրի նպատակներ և խնդիրներ, բյուջեի կետերի հստակ ներկայացում և այլն) գնահատեցին ծրագրերը։ Հայոց ցեղասպանության […]

Ինչու է Ղրիմն առաջնահերթություն, իսկ Քեսաբը` երկրորդական

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ղրիմի թերակղզում մարտի 16-ին անցկացված հանրաքվեն օրինական չճանաչող «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը» բանաձևի Հայաստանի քվեարկությունը Հայաստանում ու արտերկրում տարբեր մեկնաբանությունների առիթ դարձավ: Իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ Հայաստանը տարիներ ի վեր հետևողականորեն ու սկզբունքորեն հանդես է եկել ժողովրդավարության զարգացման, ազատությունների և իրավունքների, ներառյալ` իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի պաշտպանության օգտին՝ որպես ՄԱԿ-ի կանոնադրության վրա […]

”Արարատը” թիմից հեռացրել է 3 ֆուտբոլիստի

Երեւանի ”Արարատը” լքել են թիմի երեք ֆուտբոլիստներ: Այս մասին ”Ֆուտբոլ +” շաբաթաթերթին հայտնել է ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը: Նրանք են Ավետիք Կիրակոսյանը, Արմեն Թահմազյանը եւ Արմեն Դուրունցը: Ընթացիկ առաջնությունում Կիրակոսյանը եւ Թամազյանը մասնակցել էին 5-ական, իսկ Դուրունցը` 4 խաղի: Աբրահամ Խաշմանյանը հայտնել է, որ առաջիկա օրերին թիմը պատրաստվում է բաժանվել եւս երկու խաղացողներից, որոնք […]

Նախագահը նոր նշանակում է արել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 3-ին, հրամանագիր է ստորագրել՝ Էդգար Հովհաննիսյանին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջաին ատյանի դատարանի դատավոր նշանակելու մասին՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2014 թվականի մարտի 21-ի եզրակացությունը: Միաժամանակ, դադարեցվել է Է. Հովհաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի […]

ՀՀ գլխավոր դատախազը հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, Հրաչ Մուրադյանի հարազատներին

Այսօր առավոտյան, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հանդիպել է Պռոշյանի նախկին գյուղապետ, 2013թ ապրիլի 2-ին սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքի անդամներին և հարազատներին: ՀՀ գլխավոր դատախազը Հ. Մուրադյանի հարազատներին ներկայացրել է սույն գործով ընթացող նախաքննության ընթացքի, կատարված օպերատիվ-հետախուզական և քննչական աշխատանքների մասին: ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է նախաքննական մարմնի կողմից մինչ օրս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի