08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 3, 2014

Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ իրեն

Հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը Ֆեյսբուքի իր էջում կոչ է արել սոցկայքի օգտատերերին միանալ իրեն ու խնդրել ԱՄՆ-ի կոնգրեսականներին, որպեսզի պահանջեն ԱՄՆ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի հետաքննչական հանձնաժողովներից պաշտոնական հետաքննություն սկսել Քեսաբի վրա հարձակման հետ կապված եւ պարզել Թուրքիայի դերակատարումը Քեսաբի վրա “Ալ Կաիդա”-ի զինյալների հարձակումների հարցը: Թանկյանը նշել է, որ Քեսաբից տեղահանվել է 2,000 […]

Հակասահմանադրական օրենք, որ ըստ ՍԴ որոշման՝ պիտի ձեւ անենք, թե սահմանադրական է.Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ  Փաշինյանը անդրադարձել է  երեկ Սահմանադրական դատարանի կայացրած վճռին: Ֆեյսբուքի իր էջում Փաշինյանը գրել է. “Փաստորեն ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է, որ չնայած Պարտադիր կուտակային բաղադրիչը հակասահմանադրական է, այն պետք է շարունակի գործել որպես սահմանադրական: Այսպիսով, կարող ենք ամփոփել Հայաստանի Սահմանադրական դատարանի գործունեության արդյունքները. – Հակասահմանադրական “նախագահներ”:– Հակասահմանադրական խորհրդարաններ: – Հակասահմանադրական միջպետական պայմանագրեր:  […]

Քաղաքապետի տեղակալն այցելել է վիրահատված կանանց

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանցԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում […]

2014-ին կանցկացվեն ՏՏ ոլորտի ավանդական միջոցառումները

Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ 2013թ. փետրվարին միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Մաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ-ների համար» համաշխարհային ծրագրին: ՓՄՁ ոլորտը կազմում է երկրի ՀՆԱ-ի ծավալի ավելի քան 40 և արտահանման ծավալի մոտ 20 տոկոսը: Կառավարությունը ջանքեր է գործադրում ՓՄՁ հատվածին աջակցելու և այն հզորացնելու ուղղությամբ: Այսօրվա նիստում հավանություն է տրվել ՀՀ կառավարության և […]

Ջհանդամը… վարչապետը Ծառուկյանին այլեւս չի հանդուրժի

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց շարունակել իր ծրագիրը, համաձայն որի՝ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014 թվականի համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը: ՛՛Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացները ընթացիկ տարում պահանջում են մատչելի վարկային միջոցներ, որոնց ապահովմանն է ուղղված ներկայացված որոշման նախագիծը՛՛,- […]

Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցում են միջուկային մաքսանենգության դեմ պայքարում հնարավորությունների զարգացման ուղղությամբ

2014թ. ապրիլի 3-4 Երևանում հանդիպեցին ԱՄՆ և Հայաստանի կառավարությունների պաշտոնյաները քննարկեու միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում: Երկօրյա հանդիպման ընթացքում ԱՄՆ և հայաստանյան պատվիրակությունները վերահաստատեցին ահաբեկիչների և այլ հանցագործներիկողմից սև […]

Կառավարությունը կօգնի տուժած գյուղացիներին

Կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով եղանակի պատճառած վերջին վնասների մասին, նշեց, որ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մոտ մի քանի անգամ խորհրդակցություն է եղել այս թեմայով: ՛՛Շուրջ 11.500 հեկտարի վրա արձանագրվել են վնասներ, ու այսօր մարզպետներն ու Գյուղատնտեության նախարարն ուսումնասիրում են՝ ըստ տնտեսությունների ու փորձում են գնահատել վնասի չափը”,-տեղեկացրեց Տիգրան Սարգսյանը ու շեշտեց, որ գյուղատնտեսական տարում […]

Նախագահի հայտարարությունն ազդակ էր հայ ժողովրդին

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ իրավիճակ է հիմա Քեսաբում: Նախարարը նշեց, որ 670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է Դամասկոս, Բեյրութ, Լաթաքիա, 200 հոգի պատսպարվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, 38 հոգի պատանդ էին մնացել, որից 24 հոգին հետ են վերադարձվել:  ՛՛Անճարում երեխաները դպրոց […]

Հենրիխ Մխիթարյանը` ”Ռեալի” դեմ խաղում/վիդեո/

Ինչպես հայտնել էինք, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում ”Ռեալը” 3:0 հաշվով հաղթեց ”Բորուսիային”: Դորտմունդցիների մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինվեց 64-րդ րոպեին: Տեսանյութում ներկայացված է Մխիթարյանի խաղը այդ հանդիպման ընթացքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
ՄարտիՄայիսի