30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահի հայտարարությունն ազդակ էր հայ ժողովրդին

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին խնդրեց ներկայացնել, թե ինչ իրավիճակ է հիմա Քեսաբում:

Նախարարը նշեց, որ 670 ընտանիք հայտնի դեպքերից հետո տեղահանվել է Դամասկոս, Բեյրութ, Լաթաքիա, 200 հոգի պատսպարվել են Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում, 38 հոգի պատանդ էին մնացել, որից 24 հոգին հետ են վերադարձվել:

 ՛՛Անճարում երեխաները դպրոց են գնում, շտապօգնության կառույցները եկեղեցու մոտ կան ու կարողանում են հասնել օգնության, առաջին պարագաները ապահովված են՛՛,-հավելեց Հակոբյանը: 

Վերջինս շեշտեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունն Հաագայից ազդակ էր հայ ժողովրդին: ՛՛Մենք նախագահի հայտարարությունն ուղարկեիցնք բոլոր համայնքների ղեկավարներին՝ խնդրելով միտինգներ անե ու օգնություն կազմակերպել, ու բոլոր համայնքները  լավ աշխատեցին՛՛: Հրանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ երեկ էլ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն է դիմել ԵԺԿ-ին, որ հետաքննություն սկսվի, թե ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները:

Նախարարը հավալեց, որ ցավոք սրտի, պղծվել են հայկական եկեղեցին ու խաչերն են իջեցրել, ավերողնեչն ապրում են հայկական տներում, թալանվում է նյութական ունեցվածքը: ՛՛Աստված հաջողի շուտ վերադառնան, օգնության այլ ձև ևս պետք է մշակվի՛՛,-ասաց նա՝ նկատելով, որ ոչ մեկը Քեսաբից չի եկել մինչև հիմա ՀՀ, բայց եկեղեցու տարածքում բնակվողները կարող են տեղափոխվել Բեյրութ, այնտեղից էլ Հայաստան: 

Վարչապետը նշեց, որ այնտեղ մեկնած պատագմավորների կարծիքն էր, քեսաբահայերը ցանկանում են վերադառնալ իրենց սեփական տները: Տիգրան Սարգսյանը նաև նկատեց, որ այս խնդիրն իրենց ամենօրյա հսկողության տակ է, ու Կառավարությունն ամեն ինչ անելու է օգնելու մեր հայրենակիցներին:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ