28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ջհանդամը… վարչապետը Ծառուկյանին այլեւս չի հանդուրժի

Կառավարությունն այսօր որոշում ընդունեց շարունակել իր ծրագիրը, համաձայն որի՝ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ վարկերի տրամադրման ժամկետը 2014 թվականի համար սահմանվում է ապրիլի 1-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 31-ը:

՛՛Գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման և պատշաճ իրականացման, բերքահավաքի աշխատանքների կազմակերպման, աշնանացանի նախապատրաստման և իրականացման գործընթացները ընթացիկ տարում պահանջում են մատչելի վարկային միջոցներ, որոնց ապահովմանն է ուղղված ներկայացված որոշման նախագիծը՛՛,- ասաց նախարարը:

Հարցը ներկայացնելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այս և նմանատիպ այլ ծրագրերը պետք է շատ ակտիվ կերպով ներկայացնեն:

՛՛Տեղեկատվական դաշտում, ես նկատում եմ, որ մարդիկ 2 կոպեկ փող են ծախսում գյուղացիներին օգնելու համար, բայց 200 մլն ծախսում են իրենց PR-ի համար: Լավ իրենց PR-ը անում են, ջհանդամ, Կառավարությանը ինչո՞ւ են վարկաբեկում, որ Կառավարությունը ոչ մի օգնություն չի ցուցաբերում գյուղացուն: Սա ինչ խայտառակություն է:

Դրա համար մենք պետք է ակտիվ լինենք, այս ծրագրերը ներկայացնենք, կոնկրետ այն տնտեսությունները ներկայացնենք, որոնք այս օժանդակությունը ստանում են: Ակնհայտ է, որ մենք հարյուրապատիկ անգամ ավելի ենք տալիս, քան ՛՛ բարեգործները՛՛, որ գիշեր-ցերեկ իրենց PR-ի մասին են միայն մտածում՛՛: Ահա այսպես, գրեթե ուղղակի Տիգրան Սարգսյանը տեղը դրեց ԲՀԿ առաջնորդին: Փաստորեն, մինչ այժմ էթիկայի նորմերով առաջնորդվող Սարգսյանի քաղաքական բառապաշարը բավական կոշտ երանգներ է ձեռք բերում: Սա ուղղակի մեսիջ է ԲՀԿ առաջնորդին՝ այլեւս չի հանդուրժեսլու:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ