27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետի տեղակալն այցելել է վիրահատված կանանց

Երևանի քաղաքապետի տեղակալն այցելել է առողջապահական ակցիայի ընթացքում վիրահատված կանանցԵրևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը քաղաքապետարանի նախաձեռնած ՛՛Ձեզ համար, կանայք՛՛ առողջապահական ակցիայի ընթացքին և արդյունքներին ծանոթանալու նպատակով այցելել են Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն։ Կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևի ուղեկցությամբ քաղաքապետի տեղակալն ու քաղաքապետարանի առողջապահության վարչության պետն այցելել են ակցիայի ընթացքում վիրահատված և ապաքինվող կանանց, զրուցել նրանց հետ ակցիայի անցկացման, ինչպես նաև կատարման վերաբերյալ։ Լսելով նրանց բարձր գնահատականը՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել կենտրոնի տնօրինությանը և աշխատակազմին՝ ակցիային աջակցելու հարցում ցուցաբերած պատրաստակամության և բարձրակարգ բուժսպասարկման համար։ 

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոևը հայտնել է, որ ակցիայի շրջանակում կենտրոն է դիմել 500 կին։ Բազմապրոֆիլ հետազոտություններից հետո նրանցից 29-ը վիրահատվել են էնդոսկոպիկ եղանակով. կատարվել է նաև 6 փոքր վիրահատական միջամտություն։

Կենտրոն դիմած կանանցից 115-ն ստացել է խորհրդատվություն, 284-ը դենսիտոմետրիայի հետազոտություն են անցել։ Գեորգի Օկոևն ընդգծել է, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ակցիայի ընթացքում վիրահատության ուղեգրված բոլոր կանայք կվիրահատվեն՝ ակցիայի ավարտի օրացուցային ավարտից հետո էլ։ 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ