ԲՀԿ-ականների մի մասը տեղյակ չէ, որ ԲՀԿ-ն պատրաստվում է հանրահավաքների. 168 ժամ
“168 ժամ” թերթը գրում է.
Պատգամավորների մի մասը “բարիկադներ” է կանխատեսում, մյուսները՝ հորդորում են՝ որքան հնարավոր է զերծ մնալ նման ցնցումներից, իսկ ոմանք անգամ տեղյակ չեն շուրջօրյա հանրահավաքների անցկացման մասին:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանն էլ , պարզվում է ընդհանրապես տեղյակ չէ, որ խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները, այդ թվում՝ իր կուսակցությունը, պատրաստվում են ապրիլի 28-ից 30-ը Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անցկացնել:
Երբ Արագած Ախոյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ինքը մասնակցություն ունենալո՞ւ է քառյակի եռօրյա հանրահավաքներին: Ի պատասխան պատգամավորը նշեց. “Ես տեղյակ չեմ, առայժմ տեղեկացված չեմ”:
Մեր դիտարկմանը, թե նման որոշում է կայացրել ոչ իշխանական քառյակը, այդ թվում՝ իր կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, Արագած Ախոյանն այսպես արձագանքեց. “Որոշում կլինի, որոշման մասին մեզ տեղյակ կպահեն, կիմանանք”:
Իսկ շուրջօրյա հանրահավաքների գաղափարի շուրջ Ա. Ախոյանը հրաժարվեց որեւէ մեկնաբանություն տալ՝ ասելով. “Չեմ կարող պատասխանել”։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: