26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Պատգամավորի գլխին սեւ ամպեր են կուտակվել . Ժողովուրդ

“Ժողովուրդ” թերթը գրում է.

ԲՀԿ-ական պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շիշ Մելո) հարազատների գլխին սև ամպեր են կուտակվել։ Պատգամավորի եղբորորդին ՝ Մովսես Մանուկյանը վիճաբանել էքաղաքացի Համազասպ Լալայանի հետ, կռփազենքով հարվածներ հասցնելով մի աղջկա դեմքին:

“Ժողովուրդ”-ը պարզեց, որ 2013թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 00:30-ին, պատգամավորի եղբորորդին՝ Մովսես Մանուկյանն իր ընկերների հետ Աբովյան քաղաքի “Օրիգինալ” սուպերմարկետի դիմաց ալկոհոլի ազդեցության տակ, իր վարած “ԲՄՎ” մակնիշի ՍՕ 555 համարանիշի ավտոմեքենայով վիճաբանել է Համազասպ Լալայանի հետ և հարվածներ հասցրել Համազասպի կնոջ դեմքին։ Գործն արդեն դատարանում է։

Ավելին՝ Շիշ Մելոյի որդին ևս օրեր առաջ լուրջ վիճաբանության մասնակից է դարձել և պատգամավորը վերջին օրերին ոստիկանության քննչական բաժնում որդու վիճաբանության հարցերն է կարգավորում։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ