08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

ԲՀԿ-ական լրատվամիջոցները կկանգնեն փակման վտանգի առաջ

ՀՀԿ-ԲՀԿ ”փոխհրաձգությունը” սոցցանցերից տեղափոխվում է լրատվական դաշտ: Այսօր կայքերից մեկը հրապարակել էր լրատվամիջոցների ցանկը, որոնք ”Բաղրամյան 26-ի պատվերով գործակցում են ՀՀԿ խոսնակի հետ”: Այս առնչությամբ Շարմազանովի օգնականը` Գեղամ Պետրոսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է. “Հավանաբար ԲՀԿ-ական լրատվամիջոցները կկանգնեն փակման վտանգի առաջ, եթե ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասին գրելու նյութը սպառվի: Եվ ԲՀԿ-ական Շերլոկ Հոլմսերը սկսել են […]

Անփորձ պարաշյուտիստը մահացել է` ընկնելով 800 մետր բարձրությունից

Պրիմորյեում մահացել է անփորձ պարաշյուտիստը` ընկնելով 800 մետրից: Ինչպես պարզել են ոստիկանները, 26-ամյա աղջկա թռիչքից հետո պարաշյուտը չի վացվել: Քննության տվյալներով, աղջիկը, ով առաջին անգամ է թռչելիս եղել պարաշյուտով, կարող էր վախից մոռանալ անվտանգության կանոնները, որոնք պետք է պահպաներ: 

“Նոր ողբերգության սկիզբ” /վիդեո/

”Ես համարում եմ, որ դա կլինի նոր ողբերգության սկիզբ Հայաստանի համար”,-կարծում է ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը` խոսելով երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի վերադարձի հավանականության մասին: ”Ժառանգական” Անահիտ Բախշյանն էլ է նույն կարծիքին. ”Եթե մարդն ամոթ ունի, խիղճ ունի, և տեսնում է այս հակադարձումը հասարակության կողմից իր միայն անունը լսելուց, ինքը պիտի մոռանա, չերևա, բայց լավ […]

Թե ինչու Ծառուկյանը չի կարող Իվանիշվիլի դառնալ

”Տեղի ուենացավ հանրահավաք` ինչպես նախորդ տարի, դրան հաջորդած տարին, որին հաջոդրեց երթը, հետագայում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով ՀԱԿ-ի` մարտի մեկին կայացած հանրահավաքից: Որոնք էին, ըստ քաղաքագետի` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ելույթի հիմնական մեսիջները: ”Այն է, որ եթե Հայաստանում ցանկանում են, որ իշխանափոխություն լինի, […]

Հայրապետյանը Շալլանդի առաջ պայման է դրել

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը ”Le Matin”-ին տված հարցազրույցում ներկայացրել է` ինչ պայմաններով է գլխավորել մեր ընտրանին: Շալլանդը հայտնել է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պայման է դրել, որով պետք է նվաճել Եվրո-2016-ի ուղեգիր հավաքականուm աշխատանքը շարունակել ու համար: Լրագրողի հարցին` արդյոք զարմացած է Հայաստանի հավաքականի հրավերից, շվեյցարացի մասնագետը հայտնել է. ”Ես նույնպես զարմացած […]

Տեր-Պետրոսյանն ուզում է օգտագործել Ծառուկյանին. Ս. Նիկոյան. YerevanNews.am

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեսսիջներն առանձնապես շատ քիչ կապ ունեին մարտի մեկյան իրադարձությունների հետ: Անդրադառնալով ՀԱԿ-ի հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այդ մասին YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, հավելելով, որ Տեր-Պետրոյանն այլ խնդիրներ էր ուզում լուծել: Անդրադառնալով բազմիցս արտահայտված այն կարծիքին, թե Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ սպառել է […]

Ռուսական կործանիչները խախտել են Ուկրաինայի օդային տարածքը

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ այս գիշեր ռուսական կործանիչները 2 անգամ հատել են Ուկրաինայի օդային սահմանը, գրում է Lenta.ru-ն: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ դրանց ուղղությամբ ուղարկվել է Су-27 կործանիչը, ու անձնակազմը «ցուցադրել է պրոֆեսիոնալ պատրաստվածություն՝ սադրանքները կանխելու հարցում»։

Անվճար բուժօգնության ակցիա կանանց համար

Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ի կապակցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային խորհրդկացությանը հանձնարարել է տոնական տարատեսակ միջոցառումներ կազմակերպել վարչական բոլոր շրջաններում: Միաժամանակ, նախապատրաստական աշխատանքներ պիտի տարվեն    մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում արդեն ավանդական դարձած “Ձեզ համար կանայք” անվճար բուժօգնության մեկամսյակի կազմակերպման եւ անցկացման ուղղությամբ՝ ծրագրում ներգրավելով նաեւ մասնավոր բուժհաստատություններին:

Հայաստանը ժամանակ չունի` 2018-ին սպասելու

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին: Նա գրել է. “Լեւոն Տեր-Պետրոսյանի մարտի մեկի ելույթի շեշտադրումները ինչ-որ տեղ մանրամասնված շարունակությունն էին ԲՀԿ համագումարում Գագիկ Ծառուկյանի հնչեցրած գնահատականների: Երկուսն էլ հիմնականում խոսեցին երկրի ծանր վիճակի մասին եւ առաջարկեցին այդ վիճակից երկիրը դուրս բերելու անցնցում ճանապարհ:  Որ երկիրը ծանր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի