06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Տեր-Պետրոսյանն ուզում է օգտագործել Ծառուկյանին. Ս. Նիկոյան. YerevanNews.am

Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մեսսիջներն առանձնապես շատ քիչ կապ ունեին մարտի մեկյան իրադարձությունների հետ: Անդրադառնալով ՀԱԿ-ի հանրահավաքին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, այդ մասին YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը, հավելելով, որ Տեր-Պետրոյանն այլ խնդիրներ էր ուզում լուծել:

Անդրադառնալով բազմիցս արտահայտված այն կարծիքին, թե Տեր-Պետրոսյանը որպես քաղաքական գործիչ սպառել է իրեն՝ պատգամավորն արձագանքեց. “Իհարկե յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում ինչքան ինքն ասելիք ունի եւ թե ինչքան է այդ ասելիքը պահանջված, անհրաժեշտ եւ տրամաբանական: Ցավոք սրտի վերջին իր մտքերը, դատողությունները, խոսքը, երբ ուսումնասիրում ես, կարդում ես՝ անկեղծ ասած մեկ- մեկ զգում ես այն, որ ասելիքը գոնե այն արժեհամակարգի մեջ չէ, ինչ ճանաչում ենք, ընկալում ենք, կամ ուզում ենք ըկալենք մեր երկրի առաջին նախագահին”, – նշեց նա, հավելելով, որ կա խորը հակասություն այն արժեհամակարգի մեջ , ինչն ինքը հասարակությանը դեռեւս տարիներ առաջ ներկայացել էր եւ այն արժեհամակարգի մեջ, որով փորձում է իր քաղաքական գործունեությունը ծավալել ներկայումս:

“Ցավոք սրտի ես բավականին մեծ հիասթափություն եմ ապրում», – նշեց նա, հավելելով, որ ՀԱԿ առաջնորդը բավականին շատ շեղվել է այն արժեհամակարգից, որը դեռեւս շատերն ակնկալում են նրանից: Պատգամավորի խոսքերով, Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է խնդիրներ լուծել եւ գնում է առաջ “նպատակն արդարացնում է միջոցը կարգախոսով”, որն, ըստ Նիկոյանի, բոլոր դեպքերում չէ, որ ճիշտ է:

YerevanNews.am-ի հետ զրույցի ընթացքում, խոսելով արդեն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Բիձինա Իվանիշվիլիի հետ համեմատության մասին, հանրապետական պատգամավորը նշեց, թե չի կարծում, որ նա այդ խոսքով ցանկանում էր ասել, թե ընդդիմության իր ղեկը հանձնում է Ծառուկյանին: “Նա ընդամենը ուզում է օգտագործել պարոն Ծառուկյանին”, – եզրափակեց Սամվել Նիկոյանը:   

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ