15 Հունվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրապետյանը Շալլանդի առաջ պայման է դրել

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը ”Le Matin”-ին տված հարցազրույցում ներկայացրել է` ինչ պայմաններով է գլխավորել մեր ընտրանին: Շալլանդը հայտնել է, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը պայման է դրել, որով պետք է նվաճել Եվրո-2016-ի ուղեգիր հավաքականուm աշխատանքը շարունակել ու համար:

Լրագրողի հարցին` արդյոք զարմացած է Հայաստանի հավաքականի հրավերից, շվեյցարացի մասնագետը հայտնել է.

”Ես նույնպես զարմացած եմ (ծիծաղում է): Ամեն ինչ տեղի ունեցավ վերջին մի քանի օրվա ընթացքում: Բայց ֆուտբոլն արկածներով լի է: Ինձ հետ կապ հաստատեցին նախորդ կիրակի, երբ Փարիզում էի: Երեւան մեկնեցի չորեքշաբթի օրը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը իմ մասին արդեն ամեն ինչ գիտեր:

Նրանք կապ էին հաստատել Արթուր Պետրոսյանի հետ, ում ես ճանաչում եմ ”Ցյուրիխից”: Ես ժամանակ խնդրեցի, վերադարձա Շվեյցարիա, խոսեցի կնոջս հետ եւ ուրբաթ առավոտյան զանգահարեցի ու համաձայնություն տվեցի: Կիրակի օրը պատրաստվում եմ մեկնել Երեւան, եւ երկուշաբթի օրը պայմանագիր կկնքեմ:

Պայմանագիրս ռիսկային է (ծիծաղում է): Այն գործելու է Եվրո-2016-ի ընտրական փուլի ընթացքում: Եթե Հայաստանի հավաքականը եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերի, ինչը ՀՖՖ նախագահի ցանկությունն է, ապա բավականին հետաքրքիր կլինի: Իսկ եթե ձախողվեմ, ապա հարուստ չեմ դառնա: Եթե անկեղծ` կարծում եմ, որ ստիպված կլինեմ միանգամից հավաքել ճամպրուկներս, եթե Հայաստանի հավաքականը կորցնի եզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորությունը: Այդ դեպքում ոչ մի փոխհատուցում էլ չի լինի: Բայց կարևոր չէ. այն նոր մարտահրավեր է”,-նշել է Շալլանդը:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ