06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ական լրատվամիջոցները կկանգնեն փակման վտանգի առաջ

ՀՀԿ-ԲՀԿ ”փոխհրաձգությունը” սոցցանցերից տեղափոխվում է լրատվական դաշտ: Այսօր կայքերից մեկը հրապարակել էր լրատվամիջոցների ցանկը, որոնք ”Բաղրամյան 26-ի պատվերով գործակցում են ՀՀԿ խոսնակի հետ”: Այս առնչությամբ Շարմազանովի օգնականը` Գեղամ Պետրոսյանը, Ֆեյսբուքի իր էջում գրում է.

“Հավանաբար ԲՀԿ-ական լրատվամիջոցները կկանգնեն փակման վտանգի առաջ, եթե ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի մասին գրելու նյութը սպառվի: Եվ ԲՀԿ-ական Շերլոկ Հոլմսերը սկսել են փորփրել համակարգիչները, հետազոտություններ կատարել, հետո դրանք դեմքի լուրջ արտահայտությամբ ներկայացնել հանրությանը: Օրեր առաջ այդ յուրօրինակ քաղաքական ագրեգատորին կից կայքերում հրապարակվեց կայքերի ցուցակ, որոնք, իբր, Շարմազանովի քարոզչական գործիքներն են:

Այդ էժան սենսացիայի հիմքը այն էր, որ Էդուարդ Շարմազանովի` այս կամ այն հարցի վերաբերյալ մեկնաբանությունները ուղարկվում են մի շարք կայքերի էլեկտրոնային հասցեներով, նրանք էլ տեղադրում են այդ մեկնաբանությունները` որպես սեփական նյութ:
Եթե ուշադրություն եք դարձրել` այդ նյութի սքրինշոթերում պարզ երեւում է, որ տասնյակ կայքեր, որոնք տեղադրել են Շարմազանովի մեկնաբանությունները, մեյլերի ցուցակում չկա:

Սա պարզ ապացույցն է այն բանի, որ այդ կայքերը իրենք զանգահարել եւ ստացել են մեկնաբանություն: Բայց քանի որ մենք, ի տարբերություն ԲՀԿ գործիչների, մեկ րոպեում մի քանի կարծիք չենք փոխում եւ ցանկացած երեւույթի նկատմամբ մեր կարծիքները հաստատուն են, պահպանում ենք պարոն Շարմազանովի տված մեկնաբանությունների սղագրությունները եւ ուղարկում բոլոր այն կայքերին, որոնք զանգահարում են:

Ինքնին հասկանալի է, որ իշխող քաղաքական ուժի խոսնակը ստանում է օրական հարյուրավոր զանգեր լրատվամիջոցներից, եւ բոլորին նույն բանը չկրկնելու համար պարզապես կիրառվում է մեր եւ լրատվամիջոցների համար երկուստեք դյուրին աշխատաոճ:

Մենք այդ մեկնաբանությունները ուղարկում ենք բացառապես այն լրատվամիջոցներին, որոնք ցանկացել են ստանալ մեկնաբանություն, հետեւաբար իրենց մտավարժանքների արդյունքում համացանց արտանետած հետեւությունները եւ Շարմազանովի ու նրա կարծիքը տեղադրած լրատվամիջոցների վերաբերյալ տարածվող հերյուրանքները միայն խղճահարություն են հարուցում դրանց տարածողների նկատմամբ:

Թեեւ այս անձանց սպասարկող մամուլի միջոցները խստագույն վերապահումով կարելի է ԶԼՄ կոչել, սակայն ելնելով բաց եւ թափանցիկ աշխատելու մեր սկզբունքից` պատրաստ ենք նրանց եւս տրամադրել մեկնաբանություններ եւ Հայաստանին առնչվող ցանկացած հարցի վերաբերյալ հաստատուն գնահատականներ”: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ