08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Ռուսաստանի հետ խաղին ներկա կլինեն մեծ թվով հայեր

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում շարունակվում է տեղի հավաքականի եւ Հայաստանի ընտրանու ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը: SovSport-ը հայտնում է, որ տոմսերի գինը սկսվում է 350 ռուբլուց: ”Կուբան” մարզադաշտի աշխատակիցները հայտնել են, որ սպասվում է Հայաստանի հավաքականի մեծ թվով երկրպագուների ներկայություն: Մեր հայրենակիցների համար նախատեսված է մարզադաշտի հյուսիսային տրիբունան, որը տեղավորում է 3200 մարդ: Հանդիպումը կկայանա մարտի 5-ին:

ՀՀ Սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում

2014թ. փետրվարին հունվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.2% գնանկում: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը`0.3%-ով: Ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում: 2014թ. փետրվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 101.6%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 103.2%, ոչ պարենային ապրանքներինը՝ […]

Անջելինա Ջոլին մարդկանց աչքի առաջ կսմթել է Փիթի հետույքը /ֆոտո/

Հոլիվուդյան հանրահայտ ամուսիններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթն օրերս մրցանակաբաշխության են գնացել: Այստեղ Փիթը շրջվել է` ողջունելու երկրպագուներին, իսկ պապարացիները նկարել են, թե ինչպես է հենց այդ պահին Ջոլին կսմթում Փիթի հետույքը:

Կառավարությունն ընդամենը գործիք է. ԿԲ նախկին նախագահ /վիդեո/

Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնում է ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությանը` անվստահություն հայտնելու կառավարությանը: ”Թեթև բան է. կառավարությունն ինչ է, ընդամենը մի գործիք է, որի ձեռքում ոչինչ չկա: Ասատրյանի կարծիքով` եթե ուրիշ վարչապետ բերեն, չի նշանակում, որ ավելի լավն է լինելու, կամ ավելի վատը:    Զրույցն […]

“Միս չենք ուտում, բայց մարդու միս ենք ուտում” /վիդեո/

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր ՏերԴանիել քահանա Բաղումյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց Մեծ Պահքի խորհրդի մասին: Դանիել քահանան նկատեց, որ կարևորվում է հատկապես հավատքը առ Աստված և պահքի խորհուրդը միայն սննդակարգ պահելու մեջ չէ.”Մեծ պահքի ամբողջ խորհուրդը դա հոգու մաքրումն է: Այն, որ մենք այս պահին պահքի մեջ ենք և կարողանում ենք այս կերակուրը […]

Սումգայիթի ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

Մարտի 2-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված  երեկո: Բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին, դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը և շեշտեց, որ մարդկության դեմ գործած նմանօրինակ հանցագործությունները պետք է իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից: Նույն օրը՝ առավոտյան, […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Աբրահամին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել բռնցքամարտիկ Արթուր Աբրահամին՝ փառահեղ հաղթանակով բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի կոչմանը կրկին արժանանալու առթիվ: Հանրապետության Նախագահը մաղթել է նրան քաջառողջություն, երջանկություն և մարզական նվաճումներով մեր հայրենակիցներին ուրախացնելու նորանոր առիթներ: 

Տղամարդու մեջքին 10 կգ-անոց սապատ է աճել /ֆոտո/

Չինաստանցի Յան Սյաոյի մեջքին դեռեւս պատանեկան տարիքից ահռելի ուռուցք է սկսել աճել: Այս սկսել է մեծանալ ու թույլ չի տվել տղային նորմալ ապրել: Օրերս բժիշկներին հաջողվել է ազատել Սյաոյին 10 կիլոգրամանոց այդ սապատից: Վիրահատությունը բավական ռիսկային է եղել, սակայն եթե այն չանեին, տղան այլեւս չէր կարողանա ինքնուրույն շարժվել: Վիրահատությունը տեւել է 9 ժամ: Այժմ տղան […]

Հե՜յ, օրհնյալ լինի մեր խենթերի միասնությունը … /վիդեո/

Երգահան, ճարտարապետ, փիլիսոփա  …  Այսօր Արթուր Մեսչյանի 65-ամյակն է:  Մեսչյանը ծնվել է  1949-ի՝ մարտի 3-ին, Երևանում: Նրա երաժշտությունը քչերին է հասանելի: Նրան հասկանալու համար խորքերը հասկանալու ունակություն է անհրաժեշտ, մտածելու, ապրելու եւ զգալու կարողություն: Պարզ եւ բարդ, իր երաժշտության մեջ եւ խոսքում շիտակ, առանց ավելորդ պաճուճանքի, սեփական ես-ը ներկայացնելու եւ գովազդելու մոտիվացիայի: Փիլիսոփայի խորհրդածություններ մարդուց մինչեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի