08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

Էքստրեմալ գարուն է սպասվում

Սյունիքի, Տավուշի, Արարատյան մարզի հովիտեներում արդեն ծիրանի ու սալորենու ծառերը բողբոջել են: Սա, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի, կապված է  հարավային տաք հոսանքների ներթափանցմամբ; Այդ իսկ պատճառով ողջ փետրվարին տաք է եղել: Այնուամենայիվ, եթե ծառերը շուտ են բողբոջում, ապա ցրտահարության վտանգ կա: “Մենք դեռ չենք կարող կանխատեսել կլինի ցրտահարություն թե […]

Մովսիսյան.”Միթե՞ Պորտուգալիան Իտալիայից ուժեղ է”

Հայաստանի ընտրանու եւ ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ռուսական SovSport-ին, որում խոսել է մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստանի հետ ընկերական խաղի մասին: – Կրասնոդարի շրջանում բազմաթիվ հայեր են բնակվում: Ի՞նչ եք կարծում, որ երկրի դրոշներն ավելի շատ կլինեն մարզադաշտում: – Խաղը կսկսվի` կտեսնենք: Հույս ունեմ` հայկական դրոշները ավելի շատ կլինեն: – Մարտի 5-ի […]

Անվճար տեղեր Հայաստանի բուհ-երում Արցախի ուսանողների համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան […]

Հնարավորություն

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաև  առցանց տարբերակով: Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր: 2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել:  Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված […]

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեի հայտարարությունը

Հանուն եւրոպական ապագայի եւ ինքնիշխանության Ուկրաինայի ազատ քաղաքացիների երեք ամիս տեւած աննախադեպ պայքարը, որն ուղեկցվեց բարձր քաղաքացիական գիտակցությամբ եւ ինքնակազմակերպմամբ  ոտքի ելած քաղաքացիների արյամբ, արձանագրեց Կրեմլի հովանավորությունը վայելող ռեժիմի տապալումը: Չհամակերպվելով իր հովանավորյալների օրինաչափ պարտության հետ, Սոչիի օլիմպիադայի փակումից անմիջապես հետո Պուտինի ռեժիմը կանոնավոր զորքերի եւ հատուկ ծառայությունների միջոցով Ուկրաինայի տարածքում իրականացրեց ինտերվենցիա` հարեւան երկրի […]

ԵՄ-ն Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը

Եվրամիությունը Ռուսաստանին վերջնագիր է ներկայացրել մինչեւ մարտի 6-ը: Եմ-ն սպառնացել է Ղրիմում “նույն իրավիճակի շարունակման դեպքում” դադարեցնել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրի եւ վիզաների շուրջ բանակցությունները: Եվրոպացի դիվանագետները, ովքեր մեղադրում են Ռուսաստանին Ղրիմում ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար, կոչ են արել մինչեւ մարտի 6-ը հարթել իրավիճակը, գրում է Коммерсант-ը:

Ռուսլանի կյանքն ընդամենը 3 միլիոն դրամից է կախված, ընտանիքը դիմում է բարեգութ մարդկանց /վիդեո/

“Նվիրիր ինձ կյանք” նախաձեռնությունը հայտնում է, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում բնակվող, 1988թ․ ծնված Ռուսլան Սարգսյանը, տառապում է երիկամային անբավարարությամբ․ շարքից դուրս են եկած երկու երիկամներն էլ, նա այժմ ապրում է հեմոդիալեզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվասում: Տղայի մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը, պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի 3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատության համար: Ճարահատյալ […]

Ռուսաստանը մարտահրավեր է նետել աշխարհին և սրանից հենց ինքն է տուժելու. Դավիթ Շահնազարյան

Այսօր կայացած քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և “Համաձայնություն” կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը խոսեցին  Ուկրաինական իրադարձությունների  և  Ղրիմում տեղի ունեցող զարգացումների մասին: ” Մայդանից հետո իշխանությունները Ուկրաինայում փոխվեցին և զարգացումները տեղափոխվեցին Ղրիմ: Ղրիմը բավականին էքստրիմալ կարագավորում է ուկրինական խնդրի համար:Կիևում տեղի ունեցող գործողությունները տեղափոխվեցին Ղրիմ և ինձ համար դա սպասելի է”,-նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Քաղաքագետը […]

ՀՐԱՏԱՊ. Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից. ուկրաինական զլմ-ներ /լրացված/

“Եվրոմայդանի” ակտիվիստ Միխայիլ Լեբեդը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է Դոնի Ռոստովում` սրտի կաթվածից, գրում է LB.ua-ն: Ակտիվիստը հղում է անում իր ընկերոջը, ով աշխատում է Ռոստովի սրտաբանական հիվանդանոցում: Համաձայն այդ տեղեկատվության` մարտի 3-ին, տեղի ժամանակով 23.00-ին Յանուկովիչը տեղափոխվել է հիվանդանոց` սրտի կաթվածով, որտեղ էլ մեկ ժամ անց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի

Ամենաընթերցված