14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ռուսաստանը մարտահրավեր է նետել աշխարհին և սրանից հենց ինքն է տուժելու. Դավիթ Շահնազարյան

Այսօր կայացած քննարկման ժամանակ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և “Համաձայնություն” կուսակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը խոսեցին  Ուկրաինական իրադարձությունների  և  Ղրիմում տեղի ունեցող զարգացումների մասին:

” Մայդանից հետո իշխանությունները Ուկրաինայում փոխվեցին և զարգացումները տեղափոխվեցին Ղրիմ: Ղրիմը բավականին էքստրիմալ կարագավորում է ուկրինական խնդրի համար:Կիևում տեղի ունեցող գործողությունները տեղափոխվեցին Ղրիմ և ինձ համար դա սպասելի է”,-նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետը  նկատեց, որ Ղրիմում   մեծամասամբ էթնիկ ռուսներ են ապրում, Մայդանի գործողությունների անդրադարձը Ղրիմի վրա Ռուսաստանի տակտիկական քայլն էր:

Արդյոք սրանով` Ռուսաստանը միջազգային հանրությանը մարտահրավեր է հղել: Հասարակական-քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը այս հարցին փորձեց իրավական գնահատական տալ. ”Ռուսաստանի կողմից կատարվել է ագրեսիա Ղրիմի նկատմամբ: Կատարվել է Ղրիմի օկուպացիա և Ղրիմում տեղի ունեցող երևույթները ոչ թե տեղի բնակչության ցանկությամբ են այլ Ռուսաստանի կողմից են պարտադրվում: Ուկրաինայի պետականությունը և տարածքային ամբողջականությունը վտանգի տակ են և դրա մեղավորը Ռուսաստանն է: Ռուսաստանը փորձում է թելադրել իր կանոնները: Ռազմավարական առումով հետևանքները կլինեն Ռուսաստանի համար կործանարար”:

Դավիթ Շահնազարյանը հավատացած է, որ մինչ այս առավոտ Ռուսաստանը պատրվակ էր փնտրում Ղրիմում պատերազմ սկսելու համար.’’Առաջիկա 72 ժամում մենք դեռ անակնլկալ զարգացումների ականատես կլինենք: Որևէ կասկած լինել չի կարող Ռուսաստանը մարտահրավեր է նետել աշխարհին և սրանից հենց ամենաշատը ինքն է տուժելու: Սա փաստ է’’,-հավելեց Շահնազարյանը:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ