05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՐԱՏԱՊ. Վիկտոր Յանուկովիչը մահացել է սրտի կաթվածից. ուկրաինական զլմ-ներ /լրացված/

“Եվրոմայդանի” ակտիվիստ Միխայիլ Լեբեդը Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը մահացել է Դոնի Ռոստովում` սրտի կաթվածից, գրում է LB.ua-ն:

Ակտիվիստը հղում է անում իր ընկերոջը, ով աշխատում է Ռոստովի սրտաբանական հիվանդանոցում: Համաձայն այդ տեղեկատվության` մարտի 3-ին, տեղի ժամանակով 23.00-ին Յանուկովիչը տեղափոխվել է հիվանդանոց` սրտի կաթվածով, որտեղ էլ մեկ ժամ անց մահացել է:

Այս տեղեկատվությունը, սակայն, դեռեւս պաշտոնապես չի հաստատվել:

Թեեւ Յանուկովիչի մահվան մասին լուրերը շատերն իբրեւ կատակ են ընդունել, սակայն “ Левый берег” հանդեսի լրագրողներին հաջողվել է կապվել Մայդանի ակտիվիստ Միխայիլի հետ: Հարցին, թե արդյոք իսկապես Յանուկովիչը մահացել է, ակտիվիստը պատասխանել է. “Չեք հավատա, բայց այո”:

Իսկ ահա Ռոստովի սրտաբանական հիվանդանոցից լրագրողների միեւնույն հարցին ի պատասխան` ասել են, որ իրենք որեւէ ինֆորմացիա չունեն, եւ որ Վիկտոր Յանուկովիչն իրենց մոտ չի տեղափոխվել:

Aysor.am-ի թղթակիցը զրուցել է Դոնի Ռոստովի սրտաբանական հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Սերգեյ Դյուժիկովի հետ, ով նշել է, որ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը երբեւէ իրենց չի դիմել. “Նման հիվանդ մենք չենք ունեցել”,- ասել է նա:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ, խոսելով Յանուկովիչի հնարավոր մահվան մասին, նշել է, որ Վիկտոր Յանուկովիչը ողջ է եւ դեռ կմրսի նրանց թաղմանը, ովքեր նրան չարիք են ցանկանում: Պուտինն ասել է, որ հանդիպել է Յանուկովիչին երկու օր առաջ Ռուսաստանում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ