11 Հունվարի, Կիրակի, 2026
KFC

Հնարավորություն

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը մայրաքաղաքի բոլոր բնակիչներին հնարավորություն է ընձեռում քաղաքապետարանի այս կամ այն ստորաբաժանմանն ուղղված դիմումները ներկայացնել նաև  առցանց տարբերակով:

Առցանց դիմումները ներկայացվում են համապատասխան բաժնում լրացնելով բաց թողնված տողերը, ըստ անհրաժեշտության կցելով նաև համապատասխան փաստաթղթեր: 2013 թվականի ընթացքում քաղաքացիների կողմից առցանց եղանակով 144 դիմում է ստացվել:  Ներկայացված բոլոր դիմումները, ինչպես առձեռն դիմումների դեպքում, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ստացել են իրենց պատասխանները:

Առցանց դիմումը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում տանը կամ ցանկացած վայրում, օգտվելով համակարգչից, դիմում հղել ու նաև պատասխան ստանալ: 

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կայքը հնարավորություն է տալիս նաև տրամադրված բանալի կոդերի միջոցով առցանց հետևել առձեռն, գրավոր ներկայացված դիմումի ընթացքին: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ