08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Մարտի 2014

”Հայաստանի հավաքականը ուժեղ մրցակից է”.Բերեզուցկի

Ռուսաստանի հավաքականի եւ ”ԲԿՄԱ”-ի պաշտպան Վասիլի Բերեզուցկին Спорт-Экспресс-ի հետ զրույցում խոսել է Հայաստանի հետ խաղի մասին: ”Հայաստանի ազգային հավաքականը ուժեղ մրցակից է, որն ունի բարձրակարգ հարձակվողներ: Նրանք տանն ավելի լավ են հանդես գալիս: Չնայած հիմա նրանք, հավանաբար, արտագնա հանդիպում են անցկացնում: Հիմա մեզ համար ավելի կարեւոր է նախապատրաստվել աշխարհի առաջնությանը”,-նշել է նա: 

Անդրեասյան.”Կարծում եմ` կհաղթի Ռուսաստանի հավաքականը”

Երեւանի ”Արարատի” կազմում ԽՍՀՄ չեմպիոն հռչակված Արկադի Անդրեասյանը գնահատական է տվել մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական հանդիպմանը: ”Կարծում եմ` Ռուսաստանի հավաքականը կհաղթի: Հայաստանի առաջնությունում հանդես եկող հավաքականի ֆուտբոլիստները անցկացրել են մեկական հանդիպում, դեռ այդքան էլ լավ պատրաստ չեն: Ինչ վերաբերում է մեր առաջատարներին` Օզբիլիսը, ասում են, վնասվածքից նոր է վերականգնվել, Մովսիսյանի մարզավիճակն էլ համոզված չեմ, […]

Հայաստանի տնտեսության չորս սահմանափակում, որ ուսանողները չեն ցանկանում աշխատել. ներկայացվեց մրցունակության զեկույցը

՛՛Ի –Վի քոնսալթինգ՛՛ ընկերությունն ու ՛՛Տնտեսություն և արժեքներ՛՛ հետազոտական կենտրոնը հրապարակել են 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը: Զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը ներկայացնելով զեկույցն, ասաց, որ այն նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածի միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:  Զեկույցը […]

Ադրբեջանն աղավաղում է Խոջալուի իրադարձությունները. ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն

Ի պատասխան ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից այս օրերին Խոջալուի դեպքերի առնչությամբ սանձազերծված քարոզչական արշավի՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ի թիվս այլ քայլերի, տարածել է նաեւ հայտարարություն, որը լայնորեն տարածվել է ամերիկյան առաջատար լրատվական գործակալությունների կողմից: “Ադրբեջանական դիվանագիտությունն ու լոբբին շարունակում են ապակողմնորոշել միջազգային հանրությանը եւ Ադրբեջանի ժողովրդին՝ կեղծելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը եւ մասնավորապես, Խոջալուի իրադարձությունները: […]

Վարչապետն ընդդեմ Իշխանի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել։ Խոսքը “Վերահսկիչ պալատի մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված։ Օրինակ՝ “ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ”։ Ըստ նախագծի՝ […]

Մխիթարյանը Kicker-ի եւ Goal-ի խորհրդանշական հավաքականներում

Բունդեսլիգայի 23-րդ տուրի արդյունքներով գերմանական հեղինակավոր Kicker.de, ինչպես նաեւ Goal.com պարբերականները կազմել են տուրի խորհրդանշական հավաքականը: Երկու կայքերն էլ  խորհրդանշական հավաքականում ընդգրկվել են Դորտմունդի ”Բորուսսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը ”Նյունրբերգի” դեմ խաղում դարձել էր գոլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

ԲՀԿ-ն մուծում է եւ բողոքում. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, իր բիզնեսը կառավարման հանձնած ԲՀԿ ֆրակցիայի անդամ Գուրգեն Արսենյանը տեղյա՞կ է, իր ընկերությունները մուծել են կուտակային կենսաթոշակի հինգ տոկոսը՝ թերթը հարցրեց նրան: “Մուծումների խնդիրը տնօրենների գործն է”: Կատարվե՞լ են մուծումները:  “Երեւի”: Փաստորեն, մի կողմից ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող “Շանգրի լան”  ու մյուսներն են այդ մուծումները կատարում, իր հերթին էլ ԲՀԿ հարվածային բրիգադն […]

Գեներալ Մանվելի բզիկները. Իրատես de facto

“Իրատես de facto”-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված. –Բզիկներ չունի՞, որպես տղամարդ։Ոնց որ մի քիչ ունի: -Համենայն դեպս ընտանիքում էդպես չի դրսեւորվում: Բզիկներ չէի ասի, բայց շատ պահանջկոտ է: –Ասում են` ում հասնում, անունը Վազգեն է դնում, գնում է հարեւանների, քավոր–սանիկների տները, ապսպրում` նորածնի անունը փոխել, Վազգեն դնել: -Չէ՜, չէ, մենք որ ընդամենը մեկ Վազգեն ունենք: –Մեկ էլ ասում են` փողոցը փակում է, ասում է` էստեղով չանցնեք. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2014
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
ՓետրվարիԱպրիլի