25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի տնտեսության չորս սահմանափակում, որ ուսանողները չեն ցանկանում աշխատել. ներկայացվեց մրցունակության զեկույցը

՛՛Ի –Վի քոնսալթինգ՛՛ ընկերությունն ու ՛՛Տնտեսություն և արժեքներ՛՛ հետազոտական կենտրոնը հրապարակել են 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության զեկույցը: Զեկույցի թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է:

Ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը ներկայացնելով զեկույցն, ասաց, որ այն նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածի միջև երկխոսության ձևավորմանը՝ նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:  Զեկույցը վեր է հանել չորս սահմանափակումներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է անհապաղ և արդյունավետ միջամտություն:

Դրանք են` մարդկային կապիտալի ցածր որակը, անկատար մրցակցային միջավայրը, հնարավորությունների բացահայտման պակասը և միաչափ ֆինանսական զարգացումը: ՛՛Այդ սահմանափակումնները մինչև չվերացվեն, բարելավման ուղղված ջանքերն անարդյունավետ կլինեն՛՛:

Զեկույցի կանխատեսումների համաձայն՝ գալիք տասը տարիների ընթացքում տնտեսական ակտիվության մակարդակը կմնա ներկայիս 66% գնահատված մակարդակին:  

Ինչ վերաբերում է գործազրկությանն, ապա տնային տնտեսություններում անցակցված հարցումների համաձայն՝ գործազրկության իրական մակարդակը գնահատվում է մոտ 17%: Գործազրկության թիրախային մակարդակ է սահմանվել ընդհանուր աշխատուժի վեց տոկոսը:

Անդրադարձ կա նաև ներդրումներին. ԽՍՀՄ-ի անկումից հետո Հայաստանում գրանցվել է ներդրումային ծավալների կտրուկ անկում: 2000-ականներին ներդրումների հոսքերը մեծացան հասնելով իրենց գագաթնակետին՝ 40%: 2008-ից ի վեր ներդրումների ծավալները շարունակաբար նվազեցին՝ հասնելով մինչև քսան տոկոս շեմը:

Բարձրագույն կրթություն ունեցող բնակչության մասնաբաժինը Հայաստանի բնակչության մոտ կազմում է 50%: Աշխատուժի մոտ 25%-ը, և գործազուրկների մոտ 27%-ը ունեն բարձրագույն կրթություն: Գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժնով Հայաստանը մոտ է համաշխարհային միջին ցուցանիշին՝ 19%:

Հայաստանում նկատվում է ավելի ուշագրավ երևույթ՝ աշխատուժի մեջ չընդգրկված, բայց բարձրագույն կրթություն ունեցող մարդկանց մեծ մասնաբաժինը: Սա կրթության ՛՛ձևական բնույթի՛՛ մասին է  խոսում, ՛՛դիպլոմի՛՛ որպես որոշակի սոցիալական կարգավիճակի արտահայտման լայն տարածումը երկրում:

Ի դեպ, երբեք չաշխատած շրջանավարտներից շատերի մոտ գործազրկությունը հիմնականում կամավոր բնույթ է կրում: Երիտասարդները սա բացատրում են իրենց ցանկության բացակայության, անձնական պատժառներով կամ ժամանակ չունենալու պատճառով:

Այս երեւույթը մասնավորապես գերակշտում է սոցիալական գիտությունների /սոցիոլոգիա, հոգեբանություն և փիլիսոփայություն/ շրջանավարտների մոտ: Սա նշանակում է, որ տնտեսությունը ներդրում է կատարում  ոչ արտադրողական կապիտալի  բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի մեջ, որն ի սկզբանե մտադիր չէ կիրառել  ձեռք բերված կրթությունը  ապրանքներ արտադրելու և ծառայություններ մատուցելու համար:

՛՛Իրական գործազրկությունը՛՛ գերակշռում է մանկավարժության, մշակույթի և սպորտի շրջանավարտների շրջանում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ