07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետն ընդդեմ Իշխանի. Ժողովուրդ

Ըստ “Ժողովուրդ”-ի, կառավարության առաջիկա նիստի օրակարգում օրենսդրական սկանդալային նախագիծ է ներկայացվել։ Խոսքը “Վերահսկիչ պալատի մասին” ՀՀ օրենքում փոփոխությունների նախագծի մասին է, որտեղ ՎՊ պաշտոնյաների համար նվաստացուցիչ դրույթներ են առաջարկված։

Օրինակ՝ “ՎՊ պաշտոնատար անձանց հրապարակային ելույթները, հրապարակումներն ու հայտարարությունները չպետք է պարունակեն քաղաքական գնահատականներ, ինչպես նաեւ եզրահանգումներ՝ ՎՊ կողմից հայտնաբերված խախտումների իրավական հետեւանքների վերաբերյալ”։

Ըստ նախագծի՝ նման գնահատականներ ու եզրահանգումներ արգելված են ներառել նաեւ ՎՊ տարեկան հաշվետվության մեջ։ Այլ կերպ ասած, կառավարությունը ցանկանում է ՎՊ պաշտոնյաներին զրկել կարծիք հայտնելու իրավունքից, դարձնելով այդ գերատեսչությունն անլեզու մարմին։

 Այս նախաձեռնությունը պատահական չէ. վարչապետ Տիգրան Սարգսյանը պարզապես վրեժ է լուծում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանից՝ՎՊ վերջին տարեկան հաշվետվության սկանդալային քննարկումների համար։

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ