08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գեներալ Մանվելի բզիկները. Իրատես de facto

Իրատես de facto”-ն զրուցել է ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված.

Բզիկներ չունի՞, որպես տղամարդ։Ոնց որ մի քիչ ունի:
-Համենայն դեպս ընտանիքում էդպես չի դրսեւորվում: Բզիկներ չէի ասի, բայց շատ պահանջկոտ է:

Ասում են` ում հասնում, անունը Վազգեն է դնում, գնում է հարեւանների, քավորսանիկների տները, ապսպրում` նորածնի անունը փոխել, Վազգեն դնել:
-Չէ՜, չէ, մենք որ ընդամենը մեկ Վազգեն ունենք:
Մեկ էլ ասում են` փողոցը փակում է, ասում է` էստեղով չանցնեք. “շլագբաում” է դրել:
-Չէ, ոչ թե ասում է` էստեղով մի անցեք, այլ ուղղակի ասում է` կարգ ու կանոն կա, եւ եթե էս փողոցը նախատեսված չէ էդպես անցնելու համար, ուրեմն մի անցեք: Եթե կայանելու համար չի նախատեսված, ուրեմն մի կանգնեք: Ինձ թվում է՝ նման բաները բզիկություն չեն:
Իսկ որ լիքը-լիքը կենդանիներ է պահո՞ւմ:
-Իսկ ինձ թվում է` դա լավ բան է: Երեխաներն էլ են կենդանիներ շատ սիրում. փոքր աղջիկս երեք շուն ունի:
-Տղան էլ “կասսա” ունի։
-Ունի, երեխայական հետաքրքրություն է լոկ:
Բայց դե, մարդ էլ կա՝ առյուծ է սիրում, առյուծ է պահում, ով դուրը չի գալիս, առյուծի մոտ է գցում։
-Կենդանուն չեն պահում պատժիչ գործողությունների համար, կենդանուն պետք է սիրես, որ պահես:
Ձեր ամենախոշոր կենդանին ո՞րն է:
-Արջը:
Սեփական ա՞րջ ունեք:
-Այո:

Շարոնակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ