Մովսիսյան.”Միթե՞ Պորտուգալիան Իտալիայից ուժեղ է”
Հայաստանի ընտրանու եւ ”Սպարտակի” հարձակվող Յուրա Մովսիսյանը հարցազրույց է տվել ռուսական SovSport-ին, որում խոսել է մարտի 5-ին Կրասնոդարում կայանալիք Ռուսաստանի հետ ընկերական խաղի մասին:
– Կրասնոդարի շրջանում բազմաթիվ հայեր են բնակվում: Ի՞նչ եք կարծում, որ երկրի դրոշներն ավելի շատ կլինեն մարզադաշտում:
– Խաղը կսկսվի` կտեսնենք: Հույս ունեմ` հայկական դրոշները ավելի շատ կլինեն:
– Մարտի 5-ի հանդիպումը կլինի վերջինը Վարդան Մինասյանի համար հավաքականի գլխավոր մարզչի կարգավիճակում…
– Հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այն հաղթանակով ավարտել: Մինասյանն արժանի է ամենալավին: Մենք երկար աշխատեցինք նրա հետ եւ միշտ հարգել ենք նրան: Ռուսաստանի հավաքականին հաղթելը ամենալավ միջոցն է ցույց տալու համար, թե որքան ենք հարգում նրան իր աշխատանքի համար: Նոր գլխավոր մարզիչ Բեռնար Շալլանդը հիանալի մասնագետ է: Ցանկանում են, որ մեր հավաքականը նրա գլխավորությամբ հաջողություն գրանցի: Իմ առողջականի վերաբերյալ ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա:
– Պորտուգալիայից եւ Դանիայից չե՞ք վախենում:
– Միթե՞ Պորտուգալիան Իտալիայից ուժեղ է: Ես ոչ մեկից չեմ վախենում: