19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

“Միս չենք ուտում, բայց մարդու միս ենք ուտում” /վիդեո/

Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր ՏերԴանիել քահանա Բաղումյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում խոսեց Մեծ Պահքի խորհրդի մասին:

Դանիել քահանան նկատեց, որ կարևորվում է հատկապես հավատքը առ Աստված և պահքի խորհուրդը միայն սննդակարգ պահելու մեջ չէ.”Մեծ պահքի ամբողջ խորհուրդը դա հոգու մաքրումն է: Այն, որ մենք այս պահին պահքի մեջ ենք և կարողանում ենք այս կերակուրը ուտել՝ այն մեկը ոչ, սա արդեն կարևոր չէ: Մեզ համար կարևորվում է Մեծ Պահքի ընթացքում սիրտը մաքրելը, հոգին մաքրելը”,-նշեց քահանան:

Պահքի շրջանում հավատացյալը պիտի իրեն զրկի իր համար կարևորվող հաճույքներից: Կարևորվում է ոգու փորձությունը:

“Երբեք չի կարելի Աստծո հետ սակարկել: Ես միշտ հիշում եմ Գրիգոր Տաթևացու այս խոսքը՝ մենք միս չենք ուտում, բայց մարդու միս ենք ուտում: Այ սա պիտի հասկանալ”,-հավելեց Տեր Դանիելը:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ