14 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

Սումգայիթի ջարդերի 26-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներ Սանկտ Պետերբուրգում

Մարտի 2-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված  երեկո:

Բացման խոսքով հանդես եկավ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով, անդրադառնալով Սումգայիթի ոճրագործություններին, դատապարտեց Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը և շեշտեց, որ մարդկության դեմ գործած նմանօրինակ հանցագործությունները պետք է իրենց արժանի գնահատականը ստանան համայն մարդկության կողմից:

Նույն օրը՝ առավոտյան, Սբ. Կատարինե Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին նվիրված պատարագ, որի ավարտից հետո եկեղեցու բակում տեղադրված խաչքարի առջև տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Հիշատակի միջոցառումներին մասնակցեցին Սանկտ-Պետերբուրգի բարձրագույն զինվորական ուսումնական հաստատություններում սովորող հայ սպաներ և ունկնդիրներ, հոգևոր հայրեր ու հայ համայնքի ներկայացուցիչներ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ