Թե ինչու Ծառուկյանը չի կարող Իվանիշվիլի դառնալ
”Տեղի ուենացավ հանրահավաք` ինչպես նախորդ տարի, դրան հաջորդած տարին, որին հաջոդրեց երթը, հետագայում ինչ կլինի, ժամանակը ցույց կտա”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` խոսելով ՀԱԿ-ի` մարտի մեկին կայացած հանրահավաքից:
Որոնք էին, ըստ քաղաքագետի` առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` ելույթի հիմնական մեսիջները:
”Այն է, որ եթե Հայաստանում ցանկանում են, որ իշխանափոխություն լինի, ոչ իշխանական ուժերը պետք է միավորվեն, որոնց էլ պետք է միանան քաղաքացիական շարժումները, խմբակները, պետական կառավարման համակարգի միջին օղակն ու խոշոր ու միջին գործարարները”: Միայն այս միասնության դեպքում կարող է արդյունք լինել:
”Քայլ առ քայլ պետք է հասնեն իշխանափոխության, սկզբում կառավարության հրաժարականը, հաջողության դեպքում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, քանի որ ներկա իշխանությունները չեն կարողանում երկիրը ղեկավարել այնպես, ինչպես պետք է ու չունեն միջազգային ուժերի աջակցություն: Այսինքն` կարող ենք ասել, որ առաջին նախագահը ներկայացրեց իշխանափոխության ճանապարհային քարտեզ` միավորվում եք ու քայլ առ քայլ հասնում եք իշխանափոխության, կհաջողվի, լավ, չի հաջողվի` ՀԱԿ-ը չի կարող ու չի էլ պատրաստվում մենակ դա անել”,-նշեց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին Վրաստանի նախկին վարչապետի հետ Տեր-Պետրոսյանի համեմատությանը, Բիձինա Իվանիշվիլուն .
”Տեր-Պետրոսյանը օրինակ բերեց Վրաստանից, քանի որ այնտեղ Իվանիշվիլին կարողացավ նպաստել նորմալ, խաղաղ ճանապարհով ընտրություններով փոփոխությանը, բայց տեղին չէր այդ մեջբերումն, քանի որ անկախ նրանից ԲՀԿ առաջնորդը համապատասխանում է իր մարդկային ու քաղաքական, կազմակերպչական տաղանդներով, թե ոչ, Իվանիշվիլիին ծնել է Վրաստանի հասարակությունը, այն ալիքը, որ այդ պահին արդեն կար Վրաստանում, որ ձևավորվել էր Սաակաշվիլիի ութ տարվա կառավարման արդյունքում”:
Բադալյանը շեշտեց, թե այնպես չէ, որ խոշոր գործարարը եկավ ու իշխանափոխություն արեց, դրա համար անհրաժեշտ էին որոշ պայմաններ:
”Նախ, պետք է միջին ու ցածր օղակներում կոռուպցիան վերանա, հասարակությունը հետաքրքրվի երկրի ներքին գործերով ու արտաքին քաղաքականությամբ, այդ պայմաններն արդեն ծնում են Իվանիշվիլի: Մեզ մոտ այդ պայմանները չկան և այդ պատճառով ԲՀԿ առաջնորդը, որքան էլ Իվանիշվիլուն լավ իմանա, եթե չկան պայմանները, նա չի դառնա Իվանիշվիլի”,-կարծում է փորձագետը:
Քաղաքագետը որպես ապացույց նշում է այն, Ազատության հրապարակում հանրահավաքին մոտ 15 հազար մարդ էր մասնակցոււմ: “Հաշվի առնելով կառավարության վերջին մեկ տարվա ընթացքում ընդունված որոշումները` կարմիր գծանշանների, գործազուրկների նպաստների, կենսաթոշակային ”բարեփոխման” և այլնի մասին, հրապարակում պետք է հարյուր հազար մարդ լիներ”: